Հիլդա Չոբոյան. Եվրոպայի հայությունը կարող է դառնալ Հայաստան-Եվրոպա հարաբերությունների բանալին

PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրոպա հարաբերությունների կարեւոր հանգամանքներից է Հայոց ցեղասպանության իրողությունը, որի հետ սերտորեն առնչվել է Եվրոպան, եւ այն մաս է կազմում Եվրոպայի հիշողությանը: Այդ մասին հայտարարել է այսօր Երեւանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի մասնակից Եվրոպայի Հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Եվրոպան գիտակցում է, որ ժամանակակից եվրոպահայությունը վերապրել է եղեռնագործությունը: Ավելին Եվրոպայի հավաքական գիտակցության մեջ Հայոց անկախ պետականությունն ապրող ապացույցն է այն վերածննդի, որի համար եվրոպահայությունը պայքարել է գրեթե մեկ դար:



Ինչպես նշել է Հ. Չոբոյանը, «Եվրախորհրդարանի, Եվրամիության խորհրդի առաջ այսօր եվրոպահայությունը ներկայանում է որպես միասնական ուժ, եւ այդ կառույցները այլեւս չեն կարող անտեսել մեր կամքը: Քաղաքականացված եվրոպահայությունն է միայն, որ պետք է կարողանա բանալի դառնալ Հայաստան-Եվրոպա հարաբերություններում»,-ամփոփել է Հիլդա Չոբոյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---