Հայաստանում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել16 մայիսի 2015 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:21-ին ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցը 2.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել, որի էպիկենտրոնը Հայաստանի տարածքում է: ՏԿԱԻՆ փոխանցմամբ, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.500 և արևելյան երկայնության 44.140: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: Վերջին երկրաշարժը ՀՀ տարածքում գրանցվել էր մարտի 24-ին, ուժգնությունն էպիկենտրոնում 3.7 մագնիտուդ էր:Ստորգետնյա ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:Երկրաշարժը զգացվել էր Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաև Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Մինչև այդ ևս մեկ երկրաշարժ ՀՀ-ում զգացվել էր հունվարի 8-ին՝ Քաջարանում՝ 5 բալ, Կապանում և Սիսիանում` 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է հետցնցում՝ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ: Հետցնցումը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Քաջարան՝ում 4 բալ, Կապանում և Սիսիանում` 2-3 բալ ուժգնությամբ: Կարդացեք նաև՝ Եզակի դիտարանը հետևում է սեյսմիկ ակտիվությանը Հայաստանում Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |