Եգիպտոսի նախկին նահագահ Մուրսին մահապատժի է դատապարտվել

Եգիպտոսի նախկին նահագահ Մուրսին մահապատժի է դատապարտվել

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Եգիպտոսի նախկին նահագահ Մուհամմեդ Մուրսին մահապատժի է դատապարտվել: Կահիրեի քրեական դատարանը հրապարակել է նրա և «Մահմեդական եղբայրների» առաջնորդների դատավճիռը երկու գործով` պետական դավաճանության և հօգուտ օտարերկրյա պետության լրտեսության, ինչպես նաև 2011-ի հունվարյան հեղափոխության օրերին բանտից «Մահմեդական եղբայրների» զանգվածային փախուստի վերաբերյալ:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:

Պետական դավաճանության մասին դատավճռում Մուրսիի անունը չի շոշափվել, իսկ մահվան նրան դատապարտել են բանտից փախուստի համար ի թիվս 106 մարդու:

Այսպես կոչված «Մեծ փախուստի» ժամանակ երկրում զանգվածային անկարգություններ էին, և, ինչպես պարզվեց ավելի ուշ, բռնություններից շատերի ետևում իսլամիստներն էին կանգնած:

Դատարանը նաև մահապատժի է դատապարտել այժմ Եգիպտոսում արգելված իսլամիստսկան ասոցիացիայի նախկին 16 ղեկավարներին` պետական դավաճանության և լրտեսության համար, այդ թվում նաև «Մահմեդական եղբայրների» գորշ կարդինալ համարվող Հեյրաթ Շաթերին: Շաթերին իսլամիստների հոգևոր առաջնորդ Մուհամմեդ ալ Բելթագիի տեղակալն է: Նրանք մեղավոր են ճանաչվել «օտարերկրյա կազմակերպությունների» հետ դավադրության մեջ, որի նպատակն էր իշխանափոխությունն ու «պետական գաղտնիքի հրապարակումը»:

Ըստ երկրում գործող իրավաբանական պրակտիկայի, համապատասխան փաստաթղթերը հաստատման համար փոխանցվել են երկրի գերագույն մուֆտիին: Դատավճռի վերջնական հրապարակումը տեղի կունենա հունիսի 2-ին: Ընթացիկ տարվա ապրիլի 21-ին Կահիրեի քրեական դատարանը դատապարտեց Մուրսիին և «Մահմեդակն եղբայրների» ևս 12 առաջնորդների 20 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով կալանավայրում 2012-ի աշնանը նախագահական պալատի մոտ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների գործով: Դատարանը մեղավոր ճանաչեց նրանց բռնություն հրահրելու մեջ: Նրանցից հանվեցին բողոքավորների միտումնավոր սպանության մեղադրանքները, ինչն ավելի խիստ պատիժ էր ենթադրում` մինչև մահապատիժ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---