18 սեպտեմբերի 2006 - 18:14 AMT
Շահեն Հովասափյանի սպանության կասկածանքով ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել
Հայաստանի Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության կասկածանքով ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է Հայաստանի Գլխավոր դատախազությունը: Ստացված վկայությունների հիման վրա, եղբայրներ Արմեն եւ Գուրգեն Վիրաբյաններին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածի (սպանություն) 6-րդ եւ 7-րդ կետերով, Հայաստանի ՔՕ 34-104 հոդվածի 2 մասի 1 եւ 7-րդ կետերով (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (զենքի ապօրինի պահում): Կասեցման միջոց է ընտրվել կալանքը: Նշենք նաեւ, որ Արմեն Վիրաբյանը Հայաստանի Պետական հարկային ծառայության 7-րդ բաժնի պետն է: