18 սեպտեմբերի 2006 - 19:18 AMT
Ոչ բոլոր թուրքերն են ձգտում անդամակցել Եվրամիությանը
Ստամբուլի դատախազությունը դեռեւս չի կարճել «թուրք ազգի արժանապատվությունը» վիրավորելու համար մեղադրվող լրագրողների դեմ հարուցած գործը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկը, որն այդ գործով մեղադրվողներից մեկն է: Նրա խոսքերով, այժմ ձեւակերպվում է փաստաթղթերի փաթեթը, Եվրոպական դատարան այն ներկայացնելու համար: «Մեղադրանքը մինչ այժմ հանված չէ, սակայն հուսով եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, Դինկը նշել է, որ հասարակությունը Թուրքիայում չափազանց բեւեռացած է: «Ոչ բոլոր թուրքերն են ձգտում անդամակցել Եվրամիությանը: Առավել եւս, որ հաջորդ տարի երկրում սպասվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ուստի եւ ԵՄ-ին անդամակցելու թեման այդքան համառորեն շրջանառվում է տարբեր կուսակցությունների կողմից: Վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներկայացնում է իսլամիստական շրջանակները, որոնք այնքան էլ չեն ձգտում Եվրոպա: Ես պետք է ասեմ, որ ազգայնականությունը թուրքական հասարակություն մեջ գնալով ավելի շատ կողմնակիցներ է ձեռք բերում: Սակայն չեմ կարծում, թե Էրդողանը նախագահ կդառնա: Նա կմնա նույ` իշխող կուսակցության ղեկավարի եւ վարչապետի կարգավիճակում»,-ասել է Դինկը: