Հողմաէներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ Հայաստանում18 մայիսի 2015 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Պաշարաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում քամու էներգիայի օգտագործումն ունի մեծ հեռանկար և Հայաստանն ունի հողմաէներգետիկայի բավականին զգալի պաշարներ, որոնց տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվում է մոտ 1.26մլրդ. կվտժ: Հայաստանի մի քանի շրջաններում հողմաէներգետիկական պոտենցիալի ճշտման նպատակով 1999 թվականին Հոլանդիայի կառավարությունը Հայաստանին հատկացրել է դրամաշնորհ քամու էներգիայի (ArmNedWind ծրագիր) մոնիտորինգ իրականացնելու համար: Տեղակայվել է հինգ կայան Պուշկինի, Սելիմի, Քարախաչի լեռնանցքներում, Արդանիշ ավանում (Սևանա լիճ) 7 Արփի լճի վրա: Ծրագիրն իրականացվել է 1999 թվականից մինչև 2002 թվականը: Աշխատանքների կատարման արդյունքում կուտակվել են հողմաէներգետիկական պոտենցիալի վերաբերյալ մեծածավալ տվյալներ, պատրաստվել է բիզնես առաջարկություն 20ՄՎտ հզորության հողմաէլեկտրակայան կառուցելու համար: «Սոլարէն» ընկերությունը 2000 թվականին կատարել է հողմաէներգետիկական պոտենցիալի գնահատման պաշարաբանական հետազոտություն, ընտրել է հողմաէներգետիկական կայանների շինարարության համար հեռանկարային տարածքներ: 2003թ-ին ԱՄՆ NREL-ի (National Renewable Energy Laboratory) կողմից մշակվել է Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզը, ըստ որի տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ, իսկ հիմնական հեռանկարային տեղանքները գտնվում են` Զոդի լեռնանցքում, Բազում լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներում, Ջաջուռի լեռնանցքում, Գեղամա լեռների շրջանում, Սևանի լեռնանցքում, Ապարանի շրջանում, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտում, Մեղրիի շրջանում: 2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին հողմաէլեկտրակայանը` 2,6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան: Եվրամիության TACIS-ի «Օժանդականություն` Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում կատարվել են մոնիթորինգային աշխատանքներ Սևանի Սիմյոնովկա լեռնանցքում և կազմվել է տեխնիկատնտեսական հիմնավորում 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար: Գերմանական KfW բանկի օժանդակությամբ DECON գերմանական ընկերության կողմից Կոտայքի մարզում կատարվելու է 50-75Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար քամու ներուժի մոնիթորիգ, որի արդյունքում կպատրաստվեն տեխնիկատնտեսական հիմնավորումները: Իտալական մասնավոր ընկերության կողմից ավարտվել են Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները: Ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 20ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |