18 սեպտեմբերի 2006 - 19:50 AMT
Թուրքիան զգուշավորությամբ է ակնկալում Ժակ Շիրակի այցը Հայաստան
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը մտադիր է այցելել Երեւանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, ինչը կարող է բարդացնել հարաբերությունները Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ, հաղորդում է «The New Anatolian» գործակալությունը: Այցի ընթացքում Ժակ Շիրակը պաշտոնապես կբացի «Ֆրանսիայում Հայաստանի տարին» եւ կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը եւ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները: