Չիկագոյի Ռեյվեն թատրոնում Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրվի18 մայիսի 2015 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Չիկագոյի Ռեյվեն թատրոնը բեմականացնում է Լեսլի Այվազյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «15/15» ներկայացումը: Broadwayworld.com կայքի տեղեկացմամբ՝ բեմադրությունը խաղարկելու դերասաններ Լեսլի Այվազյանը, Միքայել Մենենդյանը, Սոֆյա Մենենդյանը, Քելի Սթրիքլենդը, Ջոշուա Ուոլքերսը, ինչպես նաև Քրիսթեն Ուիլիամսը, գրում է ArmenianGenocide100.org-ը: «15/15» ներկայացումը մասամբ սև կատակերգություն, մասամբ էլ ընտանեկան սարսափազդու ժառանգություն է Ջոն Սայփյանի, իր կնոջ՝ Բեատրիսի և դստեր՝ Արլինի մասին. ամերիկահայեր, որոնց հետապնդում է սերունդներ տեղահան արած, սական այդքան մերժված Ցեղասպանությունը: Մարտին ներկայացումը բեմադրվել էր Նյու Յորքի Մարթին Սեգալ թատրոնում: «15/15»-ից մի դրվագ բեմադրվել էր նաև ապրիլին Լոս Անջելեսի Քըրք Դուգլաս թատրոնում: «15/15»-ը Ռեյվեն թատրոնի այն ներկայացումներից է, որով թատրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թատրոնում բեմադրվելու է նաև Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը, որը պատմում է փրկված երկու երիտասարդների մասին, ովքեր փորձում են նոր ընտանիք կազմել Ամերիկայում՝ Հայոց Հոլոքոսթում կորցրած լինելով իրենց հարազատներին: Թատրոնում ներկայացվելու են նաև ամերիկահայ նկարիչ Ջեքի Կազարյանի աշխատանքներն ու հայ որբերի հյուսած գորգը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |