Այվազովսկու կտավը կլինի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտը19 մայիսի 2015 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը Լոնդոնի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտն է լինելու, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, աճուրդի տան ներկայացուցչի վրա հղումով: Սակարկությունները տեղի կունենան հունիսի 1-ին: «Առաջին անգամ թանգարանային մակարդակի այս գործը, թվագրված 1873 թ., վաճառվել է Christie's աճուրդում 2007-ին` գնային ռեկորդ սահմանելով նկարչի գործի համար` 2,7 մլն ֆունտ ստերլինգ, որը պահպանվեց 5 տարի»,-ասել է աճուրդի տան ներկայացուցիչը: Կտավի նախնական գինը 2-2,5 մլն ֆունտ ստերլինգ է: Մյուս երկու կարևոր լոտերն են Նիկոլայ Ռերիխի կտավները, որից յուրաքանչյուրը գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստերլինգ: Նիկո Փիրոսմանիի «Արսենալի սարը գիշերը» նկարը գնահատվում է 800 հազար` 1,2 մլն ֆունտ ստերլինգ: Ժամանակին, Փիրոսմանիին ոչ այնքան հատուկ այս գեղանկարը եղել է Լուի Արագոնի սեփականությունը: Գեղանկարչությունից բացի Christie's-ը հավաքածուների սիրահարների ուշադրությանը կներկայացնի դեկորատիվ կիրառական արվեստի 165 նմուշ: Այստեղ գլխավոր լոտը կլինի էմալապատ ժամացույցը` զարդարված մարգարիտներով և երկու գույնի ոսկով: Ժամացույցը գնահատվում է 90-120 հազար ֆունտ, այն նախկինում երբեք չի վաճառվել աճուրդում` 1900-ականների սկզբից լինելով մասնավոր իտալական հավաքածուի մաս: Աճուրդի տունն ավանդաբար կներկայացնի նաև ռուսական և խորհրդային շրջանի ճենապակու հավաքածու, որտեղ առանձնանում է Իվան Պապանինի 1937-38 թթ. բևեռային արշավին նվիրված կոմպոզիցիան, որը գնահատվում է 40-60 հազար ֆունտ ստերլինգ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |