19 սեպտեմբերի 2006 - 16:59 AMT
«Կիլիկիա» առագաստանավը ցուցադրվում է Երեւանի կենտրոնում
Հայկական «Կիլիկիա» առագաստանավը` XIII դարի կիլիկյան առեւտրական նավի կրկնօրինակը, ցուցադրվում է Երեւանում` Շահումյանի անվան հրապարակում: Ինչպես լրագրողներին հայտնել է նավապետ Կարեն Բալայանը, առագաստանավը ժամանել է Երեւան սեպտեմբերի 17-ին` նախատեսված օրվանից մեկ օր ուշ: Նրա խոսքերով, ժամանակացույցից շեղվելու պատճառ դարձան ցամաքային ճանապարհին ծագած խնդիրները: Նավպետը նշեց, որ հետագայում առագաստանավը կտեղափոխվի Սեւան լիճ եւ կվերակառուցվի` դառնալով թանգարան, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: