ԵԽ հանձնակատար. Մարդու իրավունքների ամենակրիտիկական վիճակն Ադրբեջանում է20 մայիսի 2015 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մույժնիեկսը գտնում է, որ մարդու իրավունքների հետ կապված մարտահրավերներ կան Եվրոպայի խորհրդի բոլոր երկրներում, գրում է «Կոմերսանտը»: Նա արդեն մի շարք զեկույցներ է ներկայացրել Եվրամիության երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ: «Օրինակ, Հունգարիայում մենք վերլուծել ենք ԶԼՄ-ների ազատության մակարդակը, միգրացիայի խնդիրները, ռասիզմի և հանդուրժողականության վիճակը: Վենետիկի հանձնաժողովը քննադատել է ԶԼՄ-ների մասին հունգարական նոր օրենքը: Որոշ փոփոխություններ կատարվեցին, սակայն մտահոգությունները մնում են: Ռասիզմի և այլատյացության դրսևորումներ կան գնչուների և այլ խմբերի հանդեպ: Մեծ մտահոգություններ կան կապված հունգարական աջակողմյան «Յոբբիկ» կուսակցության ժողովրդականության աճի հետ: «Հունվարին ես եղա Մելիլոյում, որն իսպանական անկլավ է Մարոկկոյում` ստուգելու միգրանտների հետ կապված վիճակը: Այցելել եմ Ֆրանսիա, որից հետո մեծ զեկույց եմ ներկայացրել այնտեղ գնչուների և ներգաղթյալների վիճակի, ինչպես նաև սահմանափակ կարողություններով անձանց իրավունքների պահպանման վերաբերյալ: Այնպես որ մարտահրավերներ մարդու իրավունքների հետ կապված կան բոլոր անդամ երկրներում»,-ասել Մույժնիեկսը: Սակայն, ամենակրիտիկական վիճակն Ադրբեջանում է: «Իմ բոլոր ադրբեջանցի գործընկերները` իրավապաշտպաններ, անկախ լրագրողներ, բանտերում են: Նրանք մեղադրվել են լուրջ կասկածանք հարուցող մեղադրանքներով: Երբեմն նրանց միաժամանակ մեղադրում են լրտեսության, հեղափոխական գործունեության համար»,-ասել է հանձնակատարը: Օրերս Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ արեցին Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին մինչև Եվրախաղերի մեկնարկը: Եվրախորհրդարանի նախագահ Լամբսդորֆը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն իրենց երկրի քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, որոնք նախատեսված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՄԱԿ Մարդու իրավունքների հռչակագրով: Հունիսին կայանալիք նիստում ԵԽ-ն մտադիր է բանաձև ընդունել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ: Մինչ այդ խորհրդարանականները պահանջել են ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և քաղբանտարկյալներին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |