Զբոսաշրջության մրցունակության ինդեքսով Հայաստանը զիջում է հարևան երկրներին20 մայիսի 2015 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է զեկույց (The Travel & Tourism Competitivneess Report 2015)` նվիրված զբոսաշրջության դինամիկային ամբողջ աշխարհում: Համաձայն զեկույցի` չնայած տարբեր տարածաշրջաններում ռազմական հակամարտություների շարունակմանը` 2014թ-ին համաշխարհային տուրիզմի դինամիկան 2013թ-ի համեմատությամբ աճել է: Այսպես` 2014թ-ին ամբողջ աշխարհում 1,14 մլրդ. մարդ եղել է զբոսաշրջիկի կարգավիճակում, ինչը 51 միլիոնով ավելի է 2013թ-ի ցուցանիշից: Զբոսաշրջության ոլորտը ապահովել է 2014թ-ի համաշխարհային ՀՆԱ-ի 9,5%-ը` մոտ 7 տրիլիոն դոլար, որը նաև կազմում է համաշխարհային արտահանումների մոտ 5,4%-ը, հայտնում է Panorama.am-ը Համաշխարհային զբաղվածության մեջ զբոսաշրջություան ոլորտը վերջին մեկ տարվա ընթացքում գրանցել է 4%-ի աճ` ուղղակիորեն և անուղղակիորեն ապահովելով շուրջ 266 միլիոն աշխատատեղ ամբողջ աշխարհում: Կանխատեսվում է, որ 2020թ-ին յուրաքանչյուր 10-րդ աշխատողը զբաղված է լինելու հենց զբոսաշրջության ոլորտում: Զեկույցում վերլուծվել է նաև աշխարհի 141 երկրների մրցունակությունը զբոսաշրջության ասպարեզում: Որպես հետազոտության ինդիկատորներ` ընտրվել են 14 ոլորտներ և 90 տարբեր չափանիշներ: Դրանց ուսումնասիրության արդյունքում տրված գնահատականների միջինացված արդյունքներով 141 երկրները դասակարգվել են` ըստ տուրիզմի ոլորտում իրենց մրցունակության: Համաձայն դասակարգման` զբոսաշրջիկների համար առավել բարենպաստ և նախապատվելի պայմաններ առաջարկող երկրների առաջին 10 հորիզոնականները համապատասխան հերթականությամբ զբաղեցրել են Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան: Թուրքիան զբաղեցնում է 44-րդ, Ռուսաստանը` 45-րդ, Վրաստանը` 71-րդ, Ադրբեջանը` 84-րդ և Իրանը` 97-րդ հորիզոնականը: Հայաստանի տուրիստական ներուժը Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատմամբ արժանացել է 89-րդ հորիզոնականին` 141 երկրների շարքում: Տարբեր ոլորտներում ստացած գնահատականների հարցում ամենաբարձր միավոր Հայաստանը ստացել է անվտանգության և ապահովության ոլորտի համար: Այս ցուցանիշով Հայաստանը 38-րդն է 141 երկրների շարքում, իսկ ամենացածր գնահատական ստացել է բնական պաշարների, դրանց պահպանության, շրջակա միջավայրի հիմնահարցերի առնչությամբ, որով հայտնվել է 136-րդ հորիզոնականում: Ինչ վերաբերում է առանձին 90 չափորոշիչներին, ապա երկրի տարածքում բջջային ծածկույթի հասանելիության, որակյալ խմելու ջրի մատչելիության, ՄԻԱՎ վարակակիրների թվաքանակի սակավության, ինչպես նաև եկամտահարկի տոկոսադրույքի չափով Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականները 141 երկրների շարքում: Օրենքով բիզնես սկսելու համար նվազագույն օրերի թվով Հայաստանը զբաղեցնում է 8-րդ, իսկ ընդհանուր հարկային դրույքաչափով` 13-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի` 2013թ-ին Հայաստան է ժամանել 1 մլն. 84 հազար զբոսաշրջիկ: Զբոսաշրջությունից ստացված դրամային ներհոսքը կազմել է 458,1 մլն դոլար (ՀՆԱ-ի 4,2%-ը): Ավելի վաղ հայտարարվեց, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 232.583 զբասաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4%-ով պակաս է: Նվազել է նաև զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը՝ 214.757 մարդ: Նախորդ տարվա համեմատ թիվը նվազել է 4,1%-ով: Վիճակագրական տվյալներով` 2013-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 84188 միջազգային զբոսաշրջիկ` 12,6 տոկոսով ավելի, քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է այցելել 941.151 զբոսաշրջիկ` 13,6 %-ով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2000-2013 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 24 անգամ: 2015-ին միջազգային շուկայում Հայաստանը զբոսաշրջության համար որպես գրավիչ և բարենպաստ երկիր ներկայացնելու, բազմալեզու գովազդատեղեկատվական նյութեր մշակելու, տպագրելու և տարածելու, Հայաստանը ներկայացնող գովազդային հոլովակներ պատրաստելու և այլնի համար էկոնոմիկայի նախարարությունը պետական բյուջեից կծախսի 188 միլիոն 400 հազար դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |