ԱՄՀ-ն «տպավորիչ» գնաճ է կանխատեսում Հայաստանում20 մայիսի 2015 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա մեկուկես տարիներին տնտեսական ակտիվության անկումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կշարունակվի, պնդում են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները երեքշաբթի օրը հրապարակած զեկույցում: Տնտեսական անբարենպաստ միջավայրի գլխավոր պատճառները, ըստ Հիմնադրամի մասնագետների, երկուսն են` միջազգային շուկայում նկատվող նավթի գնի անկումն ու Ռուսաստանում առկա ճգնաժամը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Զեկույցից, ի դեպ, պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի՝ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող ութ երկրների շարքում անգամ Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ դրանցից միակն է լինելու, որտեղ 2015-ին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկում է արձանագրվելու` շուրջ մեկ տոկոսի չափով: «2016-ին ևս իրական ՀՆԱ-ի ծավալների աճ Հայաստանում չի լինի: Կանխատեսվում է զրոյական ցուցանիշ», - պնդում են զեկույցի հեղինակները: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում, օրինակ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների, իրական ՀՆԱ-ի աճը այս տարի կկազմի 2, իսկ հաջորդ տարի` ավելի քան 3 տոկոս: Ադրբեջանում ցուցանիշներն ավելի համեստ են, քան Վրաստանում, բայց ավելի բարձր, քան Հայաստանում. Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ այս տարի Ադրբեջանում ՀՆԱ-ի աճի տեմպը 0,6 տոկոս է կազմելու, 2016-ին` 2,5 տոկոս: Գնաճի տեմպերը Հայաստանում առաջիկայում ևս բավական տպավորիչ են լինելու, նշում են են զեկույցի հեղինակները: Սպառողական գների աճը 2015 թվականին կկազմի 6,4 տոկոս` 2014 թվականի 3 տոկոսի դիմաց: 2016-ին, ըստ Հիմնադրամի փորձագետների, գնաճի տեմպերը փոքր-ինչ կնվազեն` կազմելով շուրջ 4 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները նաև արձանագրում են, որ առաջիկայում Հայաստանի տնտեսություն ավելի քիչ գումար մուտք կգործի մասնավոր տրանսֆերտների տեսքով, իսկ նավթի գնի անկումը լուրջ դրական ազդեցություն հազիվ թե ունենա` նախևառաջ տնտեսության կառուցվածքի և դրամի փոխարժեքի անկման պատճառով: «Ռուբլու հետագա թուլացումը է՛լ ավելի կնվազեցնի Ռուսաստանից ուղարկվող դրամական փոխանցումների արժեքը: Դա նախևառաջ վերաբերում է Հայաստանին, ինչպես նաև Տաջիկստանին և Ղրղըզստանին», - նշում են Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները: Ինչ վերաբերում է միջազգային շուկայում նավթի գնի նվազմանը և դրա հնարավոր ազդեցությանը դիտարկվող երկրների տնտեսությունների վրա, զեկույցի հեղինակները նշում են. - «Հայաստանում և Ղրղըզստանում նավթի գնի անկման հնարավոր դրական ազդեցությունը չեզոքացվում է տարադրամների արժեզրկման և մրցակցության ցածր մակարդակի պատճառով»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |