Պալմիրան կարժանանա Իրաքի հնությունների ճակատագրի՞ն. «ԻՊ»-ն գրավել է քաղաքը21 մայիսի 2015 - 11:14 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք մարտական գործողություններ են վարում սիրիական բանակի դեմ, գրավել են հինավուրց Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնել են սիրիացի ակտիվիստներն ու տեղաբնակները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ջիհադականներն արդեն գրավել էին Թադմորի (Պալմիրայի արաբական անվանումն է) մի մասը, որտեղ գտնվում են Պալմիրայի ավերակները, սակայն կառավարական զորքերին հաջողվեց հետ մղել նրանց: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Վտանգ կան, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ավերակների են վերածել հնագույն պարթևական Հաթրա քաղաքը, որը գտնվում է ժամանակակից Իրաքի հյուսիսում: Հաթրան ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում էր ընդգրկված եզակի ճարտարապետության համար, որը ներառում էր հելլենական և հին հռոմեական ավանդույթների տարրեր: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները քանդել են Իրաքի ևս մեկ հուշարձան՝ հին կաթոլիկ վանքը: Ծայրահեղականները թալանել են Մոսուլից 30 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Համդանիա քաղաքում գտնվող շինությունների համալիրը, իսկ հետո գործի են դրել վանքի տարածքում տեղադրված պայթուցիկ սարքը: Ավելի վաղ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ արեց միջազգային հանրությանը հարվածներ հասցնել ԻՊ ռազմակայաններին: Հայտարարությունն արվել է «Տերեզին» հուշահամալիրում կայացած սգո արարողության ժամանակ, որտեղ Երկրորդ համաշխարհայինի տարիներին համակենտրոնացման ճամբար է եղել հրեաների համար: «Հարկավոր է արձագանքել կրոնական ատելության տարածման աճող սպառնալիքին»,-ասել է Զեմանը: «XX դարի 40-ականներին տարածվում էր ռասայական ատելությունը, իսկ հիմա հարավից տարածվում է կրոնական ատելություն: Ես կցանկանայի, որ մենք կարողանայիքն ձերբազատվել անտարբերությունից, վախից և չհամոզեինք ինքներս մեզ, որ ոչինչ չի կատարվում»-ասել է նա: Նրա կարծիքով միջազգային հանրությունը չի կարող հետաձգել ԻՊ դեմ գործողությունը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Photo: AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |