20 սեպտեմբերի 2006 - 14:37 AMT
EAFJD. Հայաստանում պետք է հասկանան, որ Սփյուռքը ոչ մեկին ոչինչ պարտք չէ
Հայաստան-Սփյուռք III խորհրդաժողովի ժամանակ հնչած գյուտնտեսական զարգացման ծրագրերը պետք է հասկանալի լինեն Սփյուռքին, որը պետք է վստահ լինի, որ տրամադրվող միջոցները կօգտագործվեն ըստ նշանակության: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, պետք է Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ լիակատար վստահության հասնել: «Դա շատ կարեւոր է: Ավելին, Հայաստանում պետք է հասկանան, որ Սփյուռքը ոչ մեկին ոչինչ պարտք չէ, պետք է միասին աշխատել: Հայ գործարարները եւս պետք է միջոցներ ներդնեն երկրի զարգացման գործում, հատկապես դա վերաբերում է գյուղական շրջաններին: Հակառակ դեպքում, կստացվի այնպես, որ III խորհրդաժողովը չի արդարացրել ինչպես կազմակերպիչների, այնպես էլ Սփյուռքի սպասելիքները»,- ասել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ