ԻՊ գրոհայինները մեկ օրում 30 մարդու են մահապատժի ենթարկել Սիրիայում22 մայիսի 2015 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները մեկ օրում մահապատժի են ենթարկել Սիրիայի հյուսիս-արևելքի Դեր Զոր գավառի 20 բնակչի, հայտնել է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Ըստ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, ևս 17 մարդ մահապատժի է ենթարկվել և սպանվել է գրոհայինների կողմից գրավված Պալմիրայում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Զանգվածային մահապատիժներն իրականացվել են գրոհայինների կողմից գրավված բնակավայրերում: Քաղաքացիները զրկվել են կյանքից հիմնականում Սիրիայի կառավարության և բանակի հետ կապերի համար: Մայիսի 21-ին հայտնի դարձավ նաև, որ գրոհայինները գրավել են Սիրիայի և Իրաքի սահմանին գործող վերջին «Էթ Թանֆ» անցակետը, որը գտնվում է Բաղդադ-Դամասկոս ավտոճանապարհին` Պալմիրայից 240 կմ հեռավորության վրա: «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք մարտական գործողություններ են վարում սիրիական բանակի դեմ, գրավել են հինավուրց Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վտանգ կան, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Պալմիրան թողնելուց առաջ սիրիական բանակի հրամանատարությունը տարհանել էր բնակիչներին և առավել արժեքավոր պատմական իրերը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |