Տաքսիստները շարունակում են բողոքել. Կայանատեղիների հարցը մնում է չլուծված

Տաքսիստները շարունակում են բողոքել. Կայանատեղիների հարցը մնում է չլուծված

PanARMENIAN.Net - Տաքսիների կայանատեղիի հարցը լուծելու անփոփոխ պահանջով վարորդները մայիսի 23-ին «Տաքսիների կայանատեղիների հարցը մնում է չլուծված» կարգախոսը հավաքվել էին Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակի դիմաց՝ բողոքի հերթական ակցիայով: Ասում էին՝ ոստիկանների հետ բազմիցս են հանդիպել, բայց սայլը տեղից չի շարժվում:

Ասում էին նաև՝ տաքսու վարորդները կանգնում են անթույլատրելի կայանատեղիներում, բայց ճանապարհային ոստիկանները մեքենաները տանում են տուգանային հրապարակ, որից հետո էլ ակտ գրում:

«Մեր պահանջն ուղղված են Ճանապարհային ոստիկանությանը, տրանսպորտի և կապի նախարարությանը: Իրենք պարտավոր են լուծել մեր կայանատեղիների հարցը: Մինչև հիմա տեղ չունենք կանգնելու, որտեղ կանգնում ենք` մեքենաները տանում են տուգանային հրապարակ ու հետո տուգանում»,- ասել է տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ իրենք յուրաքանչյուր վարորդի պարտադրելու են առաջնորդվել ճանապարհային երթևեկության կանոններով՝ հավելելով. «որ օրը համապատասխան նշաններ դրվեն, տվյալ պահից ոչ մի վարորդ չի տուգանվի»:

Վարորդների համոզմաբ՝ տաքսիների համար կայանատեղիների ստեղծումը կնպաստի նաև մայրաքաղաքում ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Մինչև բողոքի ակցիան Էմիլ Սահակյանը նշել էր, որ ոչ մի քայլ չեն ձեռնարկում. «Ամեն ակտը 5.000 դրամ արժե: Մինչև ակտի գումարը չենք մուծում, մեքենաները տուգանային հրապարակից թույլ չեն տալիս հանենք»:

Վարորդի խոսքով՝ պահանջում են, որ համապատասխան պաշտոնյաները հարցը քննարկեն, տաքսիների համար կայանատեղիներ հատկացնեն և ոչ մի անօրինակ գործողություն իրենց հանդեպ չլինի:

Դեռ մարտի 11-ին տաքսու մի խումբ անհատ վարորդներ 15 կետից կազմված նամակ էին ներկայացրել նախագահ Սերժ Սարգյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել իրենց խնդրին: «Տվեք մեզ կայանատեղի, ապահովեք մեր մեքենաները հաշվիչով և այլ պարտադիր պարագաներով, ստեղծեք աշխատանքային նորմալ պայմաններ և հետո միայն պարտադրենք մեզ մտնել օրինական դաշտ և վճարել հաստատագրված գումարը», նշել էին նրանք՝ վստահեցնելով, ոչ դրանց կատարման դեպքում կհասկանան, թե ինչու են պետությանը հարկ վճարում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---