Սիրիական Պալմիրայում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել, այդ թվում` կանայք և երեխաներ

Սիրիական Պալմիրայում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել, այդ թվում` կանայք և երեխաներ

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները վերջին 9 օրում սիրիական Պալմիրայում և նրա արվարձաններում 217 մարդ են սպանել: Մայիսի 25-ին այդ մասին է հայտնել ABC News-ը Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի վրա հղումով:

«Սպանվել է 67 խաղաղ բնակիչ, այդ թվում 14 երեխա և 12 կին: Նաև մահապատժի է ենթարկվել Սիրիայի բանակի 150 զինծառայող»,-ասել են կենտրոնում: Նշվում է, որ գրոհայիններն ամբողջ ընտանիքներ են ոչնչացրել` հիմնականում Պալմիրայի բնակիչների: «Մի քանի հոգու գլխատել են, մյուսներին` գնդակահարել կամ կոտորել»,-պատմել է կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, հայտնում է Lenta.ru-ն:

Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները հաշվեհարդար են տեսնել Պալմիրայի 400 խաղաղ բնակչի հետ: Ըստ Սիրիայի պետական հեռուստատեսության, խմբավորման կողմից գրավված քաղաքի փողոցներում հարյուրավոր դիակներ սփռված: Զոհվածների մեծ մասը կանայք են ու երեխաներ:

Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները գրավել են Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները:

Մայիսի կեսերին ԻՊ գորհայինները զանգվածային սպանդ իրագործեցին Ալ Ամիրիա ավանում, որը Պալմիրայից 30 կմ հեռավորություն վրա է: Այն ժամանակ սպանվեց 45 խաղաղ բնակիչ:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---