ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները կհավաքվեն Տաջիկստանում25 մայիսի 2015 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները մայիսի 26-27-ին Տաջիկստանում կմասնակցեն Պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցության արտագնա նիստին և կքննարկեն Կենտրոնական Ասիայում ստեղծված իրավիճակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: «ՀԱՊԿ խորհրդակցության մասնակիցները կքննարկեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ելույթ կունենա զեկույցով ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման ընթացքի և հեռանկարների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2014-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների լույսի ներքո, ինչպես նաև կիրազեկի Աֆղանստանում իրավիճակի զարգացման միտումների մասին: Բացի այդ, խորհրդարանականները կայցելեն տաջիկա-աֆղանական սահման, Տաջիկստանի ԶՈւ դեսանտագրոհային բրիգադ և հանրապետության նախագահին կից թմրանյութերի վերահսկողության գործակալություն: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ մայիսի 12-ին սկսվեց Արագ արձագանքման հավաքական ուժերի չնախատեսված ստուգում: Ըստ լեգենդի, իրավիճակը տաջիկա-աֆղանական սահմանին լրջորեն սրվել է: Ավազակային խմբավորումներն Աֆղանստանի տարածքից ներխուժել են Տաջիկստան: Տաջիկստանի զինված ուժերը մյուս ուժային կառույցների հետ համատեղ ներխուժման հետ մղելուն ուղղված գործողությեւններ կատարեցին: Ավելի վաղ ՀԱՊԿ նախագահ Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ ՀԱՊԿ երկրները պետք է «կանխարգելիչ միջոցներ» ձեռնարկեն չեզոքացնելու համար պատասխանատվության գոտում առկա սպառնալիքները: «Մենք պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք, որոնք կապահովեն այս կամ այն հարցերի չեզոքացումը, որոնց հետ բախվում են Պայմանագրի մասնակից երկրները»,-ասել է Բորդյուժան ապրիլի 13-ին լրագրողներին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: Բացի այդ, շարունակել է Բորդյուժան, «անմիջական հարևանությամբ, մեր երկրների տարածքում, ևս կան թեժ կետեր, այն սառեցված հակամարտություններն, որ առկա են` Մերձդնեստր, Լեռնային Ղարաբաղ, այնտեղ ևս սրացման միտում կա»,-ասել է Բորդյուժան: Նա հավելել է, որ նույնպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել Կենտրոնական Ասիայում, առաջին հերթին Աֆղանստանում: «Այնտեղ հայտնվել են «Իսլամական պետության» կազմավորումներ, նշանակում է, կա Կենտրոնական Ասիայում նրանց ազդեցության տարածման, էքսպանսիայի վտանգ»,-ասել է գլխավոր քարտուղարը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը: ՀԱՊԿ անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ՌԴ-ն: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |