Հարյուրավոր մարդիկ Ստամբուլում պահանջել են Այա Սոֆիա եկեղեցին մզկիթի վերածել25 մայիսի 2015 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին հարյուրավոր մարդիկ են մասնակցել Ստմաբուլում կայացած հանրահավաքին`պահանջելով Այա Սոֆիա եկեղեցին կրկին մզկիթի վերածել: Հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Սբ Սոֆիայի տաճարի մոտ Ստամբուլի Սուլթանահմեդ թաղամասում, հայտնում է Anadolu գործակալությունը: Նրանք պարզել էին «Սբ Սոֆիայի տաճարը կրկին պետք է բացվի որպես մզկիթ» գրությամբ, ինչպես նաև իսլամիստական կարգախոսներով պաստառներ: Հանրահավաքը կազմակերպել էին Թուրքիայի մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ապրիլին հայտարարություններ լսվեցին, որ Թուրքիան որոշել է վրեժխնդիր լինել Հռոմի պապից վերջինիս Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության համար և Սբ Սոֆիայի տաճարը կրկին վերածել մզկիթի: Այժմ այն գործում է որպես թանգարան: Ինչպես հայտարարել է Անկարայի մուֆտի Մեֆաիլ Հիզլին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունն այն մասին, որ հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, միայն կարագացնի Սբ Սոֆիայի մահմեդականացումը: «Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ Պապի հայտարարությունները միայն կարագացնեն այդ գործընթացը…Սբ Սոֆիան կրկին կվերածվի մզկիթի»,-ասել է նա: Ըստ նրա գնահատականի, Պապի հայտարարությունն «արտացոլում է այս հողերում դարեր շարունակ խաչակիրների պատերազմների ժամանակակից գաղափարը»: Նա հավելել է, որ Պապի հայտարարությունը «շտապողական էր» և նա «ներխուժել է պատմաբանների ոլորտ»: Սուրբ Սոֆիայի կամ Այա Սոֆիա տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից։ 1985 թվականին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ մեկտեղ ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Շուրջ 100 տարի Սբ Սոֆիան եղել է քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչ Հռոմի Սբ Պետրոսի տաճարի կառուցումը: 2007 թվականին մի շարք ազդեցիկ ամերիկացի ձեռնարկատերեր ու քաղաքական գործիչներ «Սբ Սոֆիայի ազատագրման խորհուրդից» (Free Agia Sophia Council) գլխավորեցին կառույցին իր սկզբնական քրիստոնեական սրբության կարգավիճակը վերադարձնելուն ուղղված շարժումը: ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների կոմիտեի հանրային քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ «չի կարելի մարդկանց զրկել Մայր տաճարում աղոթելու իրավունքից, անհնար է ամեն օր հանդուրժել այդ սուրբ վայրի պղծումը, որն օգտագործվում է տոնավաճառների ու համերգների անցկացման համար, անթույլատրելի է հանդուրժել նման բացահայտ անարգանքն ուղղափառ եկեղեցու, և ընդհանրապես քրիստոնեության հանդեպ»: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |