«Արմեն» որբանոցը փոխանցվել է հայերին. Շինընկերության հետ վեճը կարգավորվել է25 մայիսի 2015 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին թուրքահայերը լուրջ հաջողություն են գրանցել. Ստամբուլի Թուզլա թաղամասում նրանք կարողացել են պահպանել քանդման ենթակա «Արմեն» որբանոցիտարածքի շինությունը, որը նախկինում ծառայել է իբրև մանկատուն։ Այդտեղ ժամանակին ապրել են հազարավոր հայ որբեր։ «Արմեն» որբանոցը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կինը` Ռաքել Դինքը: Մայիսի 24-ին հայտարարվեց, որ շինարարական ընկերության հետ վեճը կարգավորվել է, տարածքը սեփականատիրոջ` Ֆաթիհ Ուլուսոյի որոշմամբ կփոխանցվի հայ բողոքական եկեղեցուն և կրթական հիմնադրամին։ Այդ մասին հայտնել է «Նոր զարթոնք» անվամբ հայկական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսիս Կալկ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ալեքսիս Կալկի փոխանցմամբ՝ «Նոր զարթոնք»-ի և «Հայկական ճամբարի համերաշխության» ակտիվիստները 19 օր շարունակ նստացույց են անցկացրել շինության ավերումը թույլ չտալու համար։ «Մենք հետևելու ենք սեփականության փոխանցման գործընթացին, մինչև այն պաշտոնապես չավարտվի»,- ասել է Կալկը։ «Հայկական ճամբար» («Արմեն» ճամբար) անվամբ հայտնի այդ տարածքը պահպանելու համար հանրային պայքարը սկսվել է մայիսի 6-ին, այն լայն արձագանք է ստացել Ստամբուլում և ակտիվորեն քննարկվել է սոցիալական ցանցերում։ Լուրը, որ շինարարական ընկերությունը մտադիր է քանդել շինությունն ու այդ տարածքում շքեղ բնակելի համալիր կառուցել, մեծ վրդովմունք էր հարուցել Ստամբուլում, որտեղ հայերին աջակցություն են հայտնել նաև մեծ թվով թուրք քաղաքական և հասարակական գործիչներ։ Մարդիկ մեծ ոգևորությամբ են ընդունել շենքը պահպանելու որոշումը։ Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` «Հայկական ճամբարի» մոt օրուգիշեր հերթապահող ակտիվիստներից շատերն արտասվել են։ 55-ամյա Կարապետ Օրոնուզը, ով 1967-75 թվականներին ապրել է այդ հայկական որբանոցում, ասել է, թե խոսքերով ի զորու չէ արտահայտել, թե ինչ է իր համար նշանակում «Հայկական ճամբարը»։ «Այս տեղը հիշողության կենտրոն է», - ասել է Օրոնուզը։ Որբանոցը կառուցվել է 1962 թվականին հայ բողոքական եկեղեցու նախաձեռնությամբ։ 1987 թվականին թուրքական իշխանություններն առգրավել են համալիրը։ Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են, մայիսի 8-ին գրել է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով: Վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին: Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա: Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա: «Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ այն իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա |