ՃՏՊ-ներում մահացության ցուցանիշով ամենավատ վիճակը Եվրոպայում Ռուսաստանում է և Հայաստանում25 մայիսի 2015 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Հայաստանը յուրօրինակ հակառեկորդ են սահմանել Եվրոպայում ճանապարհներին մահացու ելքով պատահարների թվով: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ճգնաժամերի լուսաբանման Պուլիտցերի կենտրոնի տվյալները: Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 53 տոկոսը վարորդներ են, 33 տոկոսը` հետիոտներ, հաջորդում են մոտոցիկլավարների մահվան դեպքերը: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն ալկոհոլի օգտագործումն է ղեկի մոտ, արագության գերազանցումը, անվտանգության գոտու անտեսումը, և մոտոցիկլի կամ հեծանիվի սաղավարտից չօգտվելը: Երկրի ճանապարհներին զոհվում է մոտ 26 հազար մարդ: Հայաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 54 տոկոսը ավտոմոբիլիստներն են, 44 տոկոսը` հետիոտները: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն անվտանգության գոտու անտեսումն է, ալկոհոլի կիրառումը և երրորդը` արագության գերազանցումը: Հետազոտության հեղինակների գնահատականներով, Հայաստանի ճանապարհներին զոհվում է մոտ 550 մարդ: Պաշտոնական տվյալներն այլ են` ըստ ՀՀ վիճակագրական ծառայության, 2014-ին տեղի է ունեցել ավելի քան 3100 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 297 մարդ, մոտ 4,5 հազարը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Վրաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 15,1 մահ, Ադրբեջանում` 13.1 մահ: Աշխարհում ամենավատ վիճակը Դոմինիկյան հանրապետությունում է, Վենեսուելայում, Թաիլանդում, Իրանում, Իրաքում և Նիգերիայում, որտեղ 100 հազար մարդու հաշվով ավելի քան 30 մարդ է զոհվում: Իսկ ամենաբարվոք վիճակը Իսլանդիայում և Շվեդիայում է (2,8 և 3 մահ 100 հազար բնակչության հաշվով): Ամեն տարի ճանապարհներն զոհվում է ավելի քան 1,2 մլն մարդ: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ |