ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդներին Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը՝ 1 դրամով25 մայիսի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «STARTPHONE» հետվճարային սակագնային պլանին 24 ամսով՝ Alcatel One Touch POP C7 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընդամենը 1 դրամով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Նշված ժամկետով սակագնային պլանին բաժանորդագրվելով՝ 5900 դրամ ամսավճարի դիմաց, որն, ի դեպ, առաջարկվում է միայն Alcatel One Touch POP C7 սմարթֆոն ձեռք բերելիս, բաժանորդը ստանում է. •ամսական 5000 ներցանցային րոպե խոսելաժամանակ •ամսական 2000 ՄԲ ինտերնետ •ամսական 200 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն «Բաժանորդներին հարմարավետ պայմաններով սմարթֆոններ հասանելի դարձնելը մեր ընկերության ռազմավարության կարևոր ուղղություններից է: Դրանով մենք պայմաններ ենք ստեղծում, որ ավելի մեծ թվով բաժանորդներ կարողանան օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերժամանակակից ցանցի հնարավորություններից: Այս առաջարկը հերթական քայլն է` ուղղված այդ նպատակի իրականացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |