Հազարավոր անհայտ տեսակներ. Ստեղծվել է պլանկտոնի ամենածավալուն կատալոգը26 մայիսի 2015 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Միջազգային գիտահետազոտական «Տարա» նավի օվկիանոսագետները մոլորակի բոլոր օվկիանոսներով ավելի քան 3-ամյա ճամփորդությունից հետո ստեղծել են ծովային պլանկտոնի (ջրավազաններում ապրող մանր օրգանիզմների ամբողջության, որն ընդունակ չէ ակտիվ շարժման և տեղափոխվում է ալիքներով ու հոսանքներով) կատալոգ: Ընդհանուր առմամբ դա կազմում է 11,5 տերաբայտ տվյալ և մոտ 40 մլն մկիրոբային գեն: Դրանք պատկանում են 25 հազար տեսակի, որոնց մեծ մասն անհայտ էր գիտությանը: «Տարայի» գիտնականներն աշխատել են ոչ միայն մանրէների, այլ միկրոօրգանիզմների ամբողջության հետ` վիրուսներից մինչև նրանց չափերը 100 հազար անգամ գերազանցող ձկան թրթուռները: Հատուկ ծրագրերը օգնեցրին ԴՆԹ սեկվենավորման գործում և թույլ տվեցին որոշել, որքան տարբեր էակներ կան ջրի յուրաքանչյուր նմուշում: Այդ մեթոդը թույլ է տալիս որոշել առանձին գեների ֆունկցիաները, նույնիսկ եթե դրանց կրողներին անհնար է բաժանել իրարից ու աճեցնել լաբորատոր պայմաններում: Օվկիանոսի վերին շերտերում հայտնաբերվել է վիրուսների մոտ 5000 պոպուլյացիա, նրանցից ընդամենը 39 էր նման նախկինում հայտնի տեսակներին: Օվկիանոսագետները նաև հայտնաբերել են էուկարիոտների 150 հազար գենետիկ տիպեր: Սակայն ուշադրության են արժանի ոչ միայն քանակային արդյունքները: Գիտնականներն օգտագործել են գենետիկ տվյալները հաշվարկելու համար տարբեր օրգանիզմների միջև փոխգործակցությունը և եկել են այն եզրակացության, որ մեծ մասը` 72 տոկոսը, սերտորեն շաղկապված է իրար մեջ և սիմբիոտիկ և մակաբույծ հարաբերություններ ունի: Այլ կերպ ասած, էկոհամակարգերը հիմնված են գործակցող, ոչ թե իրար հակազդող օրգանիզմների վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |