Վաճառված հեռախոսը որոշակի տեղեկատվություն է պահպանում նախկին տիրոջ մասին

Վաճառված հեռախոսը որոշակի տեղեկատվություն է պահպանում նախկին տիրոջ մասին

PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհում գոյություն ունի օգտագործված սմարթֆոնների հսկայական շուկա` միայն ԱՄՆ-ում այն հասնում է մոտ 630 միլիոնի: Իսկ աճի միտումը կպահպանվի առնվազն մինչև 2018 թ.: Քեմբրիջի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ վաճառված հին բջջայինները, նույնիսկ հիշողությունը «մաքրելու» դեպքում, որոշակի տեղեկատվություն են պահպանում: Չի օգնում նույնիսկ վերադարձը «գործարանային կարգաբերումներին»:

Հետազոտողները ստուգել են Google, HTC, LG, Motorola և Smsung 21 հեռախոս: Յուրաքանչյուր դեպքում նրանց հաջողվել է վերականգնել SMS- հաղորդագրությունները, Google աքաունթի հաշվառման տվյալները, ինչպես նաև հաղորդագրությունների փոխանակման հավելումների նամակագրությունը: Բացի այդ սարքերում պահպանվել է բանալի-հավելումը, որի օգնությամբ հասանելի է դառնում Facebook-յան էջը: Երբեմն լավ չեն մաքրվում հեռախոսի հիշողության այն բջիջները, որտեղ պահվում են լուսանկարներն ու տեսագրությունները:

Մասնագետները մեղադրում են դրանում Android-ի հեղինակ Google ընկերությանն ու հեռախոս արտադրողներին, որոնց ստեղծված հարթակները կատարյալ չեն, ափգրեյդները և ծրագրային ապահովումը` ոչ արդիական: Եզրակցությունը, որ արել են Քեմբրիջի մասնագտները, մեկն է` որքան էլ ջանաք «մաքրել» ձեր բջջայինը վաճառքից առաջ, միևնույն է այնտեղ ինչ-որ «հետաքրքիր» բան մնում է:

Ուստի լավ կլինի հաշվի առնել նորվեգական Thorsheim ընկերության կիբերանվտանգության գծով փորձագետների կարծիքը, թեև նրանց առաջարկած մեթոդը շատ արմատական է, բայց հուսալի` վերցնել հին հեռախոսն ու կոտրել այն մուրճով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---