ԵՄ-ն ու ՀՀ-ն անցել են հարաբերությունների նոր` իրավաբանական ձևաչափի

ԵՄ-ն ու ՀՀ-ն անցել են հարաբերությունների նոր` իրավաբանական ձևաչափի

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ բանակցություններում անցել է հարաբերությունների նոր` իրավաբանական ձևաչափի: Այդ մասին Մայիսի 26-ին Երևանում մեկնարկած «Կովկաս-2014» ամենամյա միջազգային գիտաժողովում հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:Ըստ նրա՝ «Արևելյան գործընկերությունը» այն ձևաչափն է, որը թույլ է տալիս արժեքներ փոխանցել և օգնում է անդամ երկրներին բարեփոխումների իրագործման մեջ։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության իրավիճակի մասին` Հրիստեան նշել է, որ 2014 թվականն այդ իմաստով ծանր էր։ Նա իրավիճակը բնութագրեց որպես պատային, ընդգծելով, որ ԵՄ–ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Քաղաքագիտական համաժողովի նպատակն է դիտարկել այն բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հարավային Կովկասում նախորդ տարվա ընթացքում: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ միջազգային գիտաժողովին քննարկվում են հիմնականում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի չճանաչված և մասամբ ճանաչված երկրների զարգացման վերաբերյալ զեկույցներ, փոխանցում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը: «Կովկաս-2014» համաժողովների ընթացքում քննարկվում են տնտեսությանը, անվտանգությանը, Եվրոպայի և Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցերը: Ըստ Իսկանդարյանի՝ համաժողովի կարևորությունն այն է, որ ամեն տարի նշված երկրներում իրավիճակը փոխվում և զարգանում է յուրովի:

Միջազգային գիտաժողովի մասնակիցների թվում են ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, նորվեգական Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (PRIO) փորձագետ Պավել Բաևը, վրացական Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Գեորգի Գվիրմաձեն, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի քաղաքական-ռազմական պատասխանատու Դավիթ Հարությունյանը:

«Կովկաս-2014»-ը 13-րդ ամենամյա միջազգային գիտաժողովն է, որն ամփոփում է Հարավային Կովկասում 2014 թվականի քաղաքական միտումները, Եվրոպական ինտեգրացիայի գործընթացները, տարածքային անվտանգության հիմնախնդիրները և կովկասյան երկրների միջազգային քաղաքականությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---