Մադրիդում տեղի է ունեցել Կոմիտասի հիշատակին նվիրված հայ երաժշտության երեկո26 մայիսի 2015 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Մադրիդի Սան Լորենցո դը Էլ Օչոա մշակույթի տանը Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիայի «Հայկական քնար» նախագծի աջակցությամբ տեղի է ունեցել «Աստծո հիասքանչ մեղեդիները» շարքի (Les plus belles Musiques de Dieu) «Հայկական քնար» համերգը, որի կազմակերպիչն էր Սան Լորենցո դը Էլ Էսկորիալ մշակույթի տունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Ռուսաստանի Հայ երիտասարդության կոնգրեսում, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասին նվիրված համերգը ոգեկոչում էր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայ երաժշտության եզակի այս երեկոն հնարավորություն տվեց քաղաքի բնակիչներին և հյուրերին ծանոթանալ Կոմիտասի հարուստ հոգևոր ժառանգությանը: Համերգի ընթացքում հնչեցին կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները, այդ թվում Ռոբերտ Անդրիասյանի մշակմամբ և դաշնակահար Անխել Ռեկասի կատարմամբ: Համերգի համար Անխելն ընտրել էր Կոմիտասի «7 ժողովրդական երգ դաշնամուրի համար» շարքը և «3 հայկական պար դաշնամուրի համար»: Իսպանահայ երգչուհի Ալվինա Այվազյանը կատարեց Կոմիտասի երգերը և ժողովրդական երգերի նրա մշակումները: Համերգում ընդգրկված էին նաև կոմպոզիտորի բանաստեղծությունների իսպաներեն թարգմանությունները, որը հատուկ միջոցառման համար պատրաստել էր Քսենիա Պրիմորսկայան: Ներկա էր նաև Մադրիդի հայկական եկեղեցու ներկայացուցիչը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |