ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՓԱՍՏԵՐԸ 3 դեկտեմբերի 2002 - 19:36 AMT PanARMENIAN.Net - Նախիջեւանի հայերի ազգային խորհուրդը հանդես է եկել հայտարարույամբ, որում մտահոգություն է հայտնում Ադրբեջանի Նախիջեւանի շրջանի Ջուղա գյուղի գերեզմանոցում շարունակվող հայկական գերեզմանների խաչքարերի ոչնչացման փաստերի կապակցությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ նոյեմբերի վերջին Իրանի Սուրբ Ստեփանոս հայկական վանքի ծառայողները եւ իրանցի սահմանապահները նկատել են, որ Ջուղայի գերեզմանոցում խաչքարեր են քանդված, իսկ հուշահամալիրի տարածքում կանգնած են վագոններ, որոնց շուրջն ինչ որ աշխատանքներ են ընթանում: Ավելին, հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 25-ին ֆրանսիական «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության ճարտարապետները հայտնաբերել են, որ քանդված է Ջուղայի գերեզմանոցի եկեղեցին: «Այդ փաստերը ապացուցում են, որ Ադրբեջանը շարունակում է 1998 թվականին սկսած Նախիջեւանի հայկական հուշարձանների ոչնչացման ակցիան»,- ասվում է փաստաթղթում: Այս առումով, Նախիջեւանի հայերի խորհուրդն առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո ստեղծել միջազգային հանձնաժողով, որը տեղում կուսումնասիրի հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերն Ադրբեջանում, որը ձգտում է հայկական հուշահամալիրի տարածքը վերածել չեզոք պատմա-մշակութային գոտու: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով |