«Եվրատեսիլի» կազմակերպիչները պարզաբանել են Չերնոգորիայի և Մակեդոնիայի քվեարկության վերաբերյալ որոշումը27 մայիսի 2015 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հեռարձակողների մությունը (ԵՀՄ), որը կազմակերպում է «Եվրատեսիլ» երգի մրցույթը, մանրակրկիտ կերպով կուսումնասիրի քվեարկության հանգամանքները Չերնոգորիայում և Մակեդոնիայում, որտեղ ժյուրիի քվեարկության արդյունքները չեղյալ համարվեցին: Համապատասխան որոշում կայացվել է PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո, որն իրականացնում էր ձայների հաշվարկի անկախ դիտարկում: «Այդ երկրներում հեռուստադիտողի քվեարկության արդյունքները ընդունվել էին 100%-ով»,-ասվում է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ: «Պատճառն այն է, որ երկու ժյուրիների դեպքում էլ 5 անդամների ցուցանիշները հիմնականում համընկնում էին, ինչը նշանակում է, որ, շատ հավանական է, որ ժյուրիի անդամները անկախ չեն նշանակել իրենց գնահատականները, ինչպես պահանջում են մրցույթի կանոնները»,-ասել է «Եվրատեսիլի» միջոցառումների բաժնի ներկայացուցիչ Յարմո Սիիմը: Արդյունքում Չերնոգորիայում և Մակեդոնիայում հեռուստադիտողի քվեարկության արդյունքները ընդունվել էին 100%-ով: Սովորաբար, վերջնական գնահատականը ժյուրիի կարծիքի 50%-ի և հեռուստադիտողների կարծիքի 50%-ի հանրագումարն է: Ըստ Սիմի, այդ փաստերը քննարկվելու են Չերնոգորիայի և Մակեդոնիայի հեռարձակողների ղեկավարների հետ, որպեսզի «նրանք կարողանան գնահատել իրավիճակը ներսից ու զեկույց ներկայացնեն, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե դա պատահաբար է ստացվել թե միտումնավոր է եղել»,-ասել է Սիմը: Հունիսին դեպքը կքննարկվի Ռեֆերնտային խմբի նիստում` հավելել է նա, պարզաբանելով, որ բավական ժամանակ կլինի միջադեպերն ուշադիր գնահատելու և հետագա քայլերը որոշելու համար: Մինչդեռ Չերնոգորիան ներողություն է պահանջում «Եվրատեսիլի» կազմակերպիչներից: Այս մասին հայտարարել է «Չերնոգորիայի ռադիոյի և հեռուստատեսության» ազգային հեռարձակման տնօրեն Ռադե Վոիվոդիչը: Ըստ հայտարարության, ընկերությունը ոչ պաշտոնական, ոչ էլ ոչ պաշտոնական տեղեկատվություն չունի նման որոշման պատճառների մասին, որը Վոիվոդիչն անվանեց «ճնշում» իր երկրի և մրցույթում բարձր` 13-րդ տեղը զբաղեցրած երկի ներկայացուցիչ Նենադա Կնեժևիչի հանդեպ: Վոիվոդիչը նշել է, որ սկզբում Չերնոգորիան անհիմն կասկածվում էր այլ երկրների հետ «պայմանավորվելու» մեջ: «Խոսքը աճող ճնշման մասին է, որը սկսվեց «Եվրատեսիլի» վերահսկիչ խմբի գլխավոր տնօրենի խոսակցությունից մեր պատվիրակության ղեկավարի հետ իբր այլ երկրների պատվիրակությունների հետ պայմանավորվածության գալու վերաբերյալ»,-ասվում է Վոիվոդիչի հայտարարության մեջ: Քանի որ նման հայտարարությունը ոչնչով հաստատված չէր, ապա, ըստ նրա, «հորինվեց Չերնոգորիայի դեմ ճնշման նոր տեսակ` ազգային ժյուրիի քվեարկության չեղարկում, մինչդեռ ժյուրին բաղկացած էր 5 հեղինակավոր երաժիշտներից, որոնք «կատարել են իրենց աշխատանքն ըստ կանոնների, ըստ երաժշտության բնագավառում իրենց գիտելիքների, փորձի ու ճաշակի, և ում գնահատականները հաստատվել ու վերահսկվել են համապատասխան մարդկանց կողմից»: Վոիվոդիչը նաև ճնշման հատուկ ձև է համարել «որոշ երկրների խմբագրականները, որտեղ նվաստացնում էին Չերնոգորիայի ներկայացուցչին և հայտարարում նրան աուտսայդեր»: Ըստ նրա, պատճառն այն է, որ Չերնոգորիայի ներկայացուցիչն իր կատարմամբ «խանգարեց ինչ-որ մեկի պլաններին»: «Ում և ինչի համար է հարկավոր ճնշում գործադրել Չերնոգորիայի հանդեպ, որն, ի զարմանս շատերի, արդեն երկրորդ տարին է դուրս է գալիս եզրափակիչ, պարզ չէ: Ուստի, մենք պատասխան ենք պահանջում «Եվրատեսիլի» պաշտոնյաներից, ինչպես նաև ներողության ենք սպասում»,-ասել է Վոիվոդիչը: Նա տուժող է համարել իր երկիրը, մրցույթի Չերնոգորիայի մասնակցին, այդ երկրի ժյուրիի անդամներին ու հեռուստաընկերությանը: Մայիսի 23-ին Վիեննայի Stadthalle-ում ավարտվեց «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչը: Քվեարկության արդյունքում Հայաստանը 34 միավորով զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Հայաստանը 8 միավոր տվեց Չերնոգորիային, 10 միավոր` Վրաստանին, 12 միավոր` Ռուսաստանին: Հաղթող ճանաչվեց Շվեդիան: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանն է, երրորդն է` Իտալիան: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը հանդես եկավ «Face The Shadow» երգով, որն ի սկզբանե կոչվել է «Մի ժխտիր»: Մարտի 16-ին մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը մրցույթի կազմակերպիչները հաստատել էին Հայաստանի մասնակցությունը, բայց փոխվել էր հայկական երգի վերնագիրը՝ Don't Deny-ը (թարգ.՝ «Մի ժխտիր») փոխարինվել էր Face The Shadow-ով (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Փոփոխությունը միտված էր հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում: Genealogy խումբը կազմվել է ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին: Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից: Genealogy-ի անդամներն են՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |