ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերը կքննարկեն 2016-ի համատեղ միջոցառումները

ԱՊՀ երկրների գլխավոր շտաբերի պետերը կքննարկեն 2016-ի համատեղ միջոցառումները

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը մայիսի 27-ին Սոչիում կայանալիք նիստում կքննարկեն 2016-ի համատեղ միջոցառումները, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Սոչիում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստը:

«Ըստ օրակարգի, նիստում կքննարկվի մոտ 15 հարց ԱՊՀ երկրների ՊՆ ռազմական գործակցության տարբեր ուղղությունների վերաբերյալ: Հատուկ ուշադրություն կդարձվի մինչև 2015 թ. ԱՊՀ անդամ երկրների ռազմական գործակցության հայեցակարգի իրականացման արդյունքներին, կորոշվեն 2016-ի համատեղ միջոցառումները» ասել են ՌԴ ՊՆ-ում, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:

Կոմիտեի նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ՊՆ պատվիրակությունները:

«ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստը հերթական համատեղ քայլը կլինի` ուղղված բազմակողմ ռազմական գործակցության արդյունավետության զարգացմանը»,-ասել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---