Որքան գումար է ՀԷՑ-ը ծախսելու ավտոպարկի բենզինի, գազի ու պահեստամասերի վրա27 մայիսի 2015 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Էլէներգիայի սակագնի բարձրացման հայտ ենրկայացրած Հայաստանի էլեկտրական ցանցերի ծախսերի նկարագրությունում հասարակության ուշադրությանն արժանացավ նախորդ տարիներին թանկարժեք մեքենաներ վարձակալելու փաստը: 2015-2016 թթ. ընթացքում, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտի, ընկերությունը պատրաստվում է շարունակել մեքենաների վարձակալության ավանդույթը՝ այդ նպատակով ավելի քան 103 մլն դրամ ծախսելով: Բացի այդ գումարից, Էլցանցերը զգալի ծախսեր են անում ծառայողական բեռնատար և մարդատար մեքենաների ավտոպարկի պահպանման համար: Եվ այսպիսով, ՀԷՑ տիրապետության տակ է. 45 բենզինով շահագործվող մարդատար ավտոմեքենա, սպառվող վառելիքը՝ մոտ 196.000 լիտր, արժեքը՝ մոտ 71.56 մլն դրամ: 119 բենզինով շահագործվող բեռնատար, սպառվող վառելիքը՝ 811.000 լիտր բենզին, արժեքը՝ մոտ 296 մլն դրամ: 199 գազով շահագործվող մարդատար մեքենա, որոնց վառելիքի վրա համար ծախսվելու է 144.51 մլն դրամ: 158 գազով շահագործվող բեռնատար, որոնց վառելիքի վրա կծախսվի 177.4 մլն դրամ: 3 դիզելով շահագործվող մարդատար մեքենա, որոնց վառելիքի ծախսը կկազմի 4.07 մլն դրամ: 50 դիզելով շահագործվող բեռնատար, սպառվող վառելիքը՝ մոտ 309.000 լիտր, արժեքը՝ մոտ 110.5 մլն դրամ «Մեխանիզմներ» անվանակարգի տակ գրանցված բենզինով աշխատող 4 և դիզելով՝ 29 միավոր տեխնիկայի վրա կծախսվի 31.5 մլն դրամի վառելիք: Ընդհանուր առմամբ, ՀԵՑ-ը պլանավորում է ծախսել 372.5 մլն դրամ բենզինի, մոտ 372 մլն դրամ գազի և 141 մլն դրամ՝ դիզվառելիքի վրա: Ընդ որում, 1 լիտր բենզինը պլանավորում են ձեռք բերել 365 դրամով, 1 խմ սեղմված գազը՝ 167 դրամով: Եվս 341 մլն դրամ կծախսվի մեքենաների ընթացիկ սպասարկման, անվադողերի, մարտկոցների և այլ պահեստամասերի վրա: 247 մարդատար մեքենաների համար կատարվելիք վառելիքի և սպասարկման ծախսը, այսպիսով, կկազմի մոտ 360 մլն դրամ: ՀԷՑ ամբողջ ավտոպարկի պահպանման ծախսը կկազմի մոտ 1.177 մլրդ դրամ: Թե որքանով է տրամաբանված ավտոպարկի զգալի մասը շահագործել բենզինով, ոչ թե շատ ավելի մատչելի սեղմված գազով, հայտում չի բացատրվում: Գումարելով այդ ծախսերին վերոնշյալ մեքենաների վարձակալության համար նախատեսված 103 մլն դրամը, կստանանք ընկերության ծառայողական ավտոպարկի վրա ծախսվելիք 1.280 մլրդ դրամ գումարը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |