Ցյուրիխում ձերբակալվել են FIFA բարձրաստիճան պաշտոնյաներ27 մայիսի 2015 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ի առավոտյան Ցյուրիխում ձերբակալվել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես, Baur Au Lac հյուրանոցում ձերբակալվել են FIFA գործադիր կոմիտեի երկու փոխնախագահներ Ջեֆրի Ուեբն ու Էուխենիո Ֆիգերեդոն, ինչպես նաև այդ կոմիտեի անդամ Ջեկ Ուորները, որոնք մասնակցում էին FIFA ամենամյա ժողովին: Ինչպես հայտնել է New York Times-ը, նման որոշում է կայացվել 10 պաշտոնյաների դեպքում, սակայն ոչ բոլորն են մասնկցում Շվեյցարիայում ընթացող ժողովին: Բոլոր ձերբակալվածներին կասկածում են կոռուպցիայի մեջ, նրանք կարտահանձնվեն ԱՄՆ հետաքննության համար: ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) 3 տարի շարունակ զբաղվել է այս գործով, հայտնում է CNN-ը: Ենթադրվում է, որ քննությունը կքննի 2018 թ. Ռուսաստանում և 2022 թ. Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հետ կապված կոռուպցիոն փաստերը: Մայիսի 29-ին նախատեսված են FIFA նախագահի ընտրությունները: Հինգերորդ անգամ այդ պաշտոնի համար առաջադրվել է կազմակերպության գործող ղեկավար Յոզեֆ Բլատերը: Նրա անունը ՀԴԲ ցուցակում չկա: Фото: NTB/Scanpix Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |