Պալմիրան դեռ կանգուն է. ԻՊ-ն դեռ չի վնասել քաղաքի հուշարձանները![]() 27 մայիսի 2015 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գրավված սիրիական Պալմիրայի հուշակոթողները դեռ չեն տուժել, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները: «Հինավուրց քաղաքը դեռ կանգուն է: Այս պահի դրությամբ ավերածություններ չկան»,-ասել է Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը: Նա հիշեցրել է նաև, որ նախկինում ծայրահեղականները հնագիտական և մշակութային արժեք ունեցող կոթողներ ոչնչացրեցին Իրաքում: Աբդուլքարիմը մտահոգություն է հայտել, որ իրավիճակը կարող է կրկնվել Պալմիրայում և ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված հուշարձանները, ներառյալ Բել աստծո տաճարն ու հին դամբարանները, կարող են պայթեցվել, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Իսլամական պետության» գրոհայիններն իրենց հերթին տեսահոլովակ են տարածել, որտեղ ցուցադրվում է հին քաղաքը: Դատելով այդ կադրերից, հնություններն իրոք կանգուն են: Սակայն տեսանելի են ծխի քուլաները, որ բարձրանում են Պալմիրայի մյուս թաղամասերից, նշում է AP գործակալությունը: Մայիսի 20-ին «Իսլամական պետության» գրոհայինները, որոնք մարտական գործողություններ են վարում սիրիական բանակի դեմ, գրավեցին հինավուրց Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնել են սիրիացի ակտիվիստներն ու տեղաբնակները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ջիհադականներն արդեն գրավել էին Թադմորի (Պալմիրայի արաբական անվանումն է) մի մասը, որտեղ գտնվում են Պալմիրայի ավերակները, սակայն կառավարական զորքերին հաջողվեց հետ մղել նրանց: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |