Հայաստանում Microsoft-ի «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոն կբացվի27 մայիսի 2015 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ուMicrosoft ընկերությունը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, տվյալների անվտանգության, կրթության և նորարարության ոլորտներում երկարաժամկետ գործակցության համաձայնագրեր են ստորագրել, որոնցով նախատեսվում է նաև Microsoft նորարարական կենտրոնի հենքով Հայաստանում «ամպային» և բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնում: Այն հնարավորություն կընձեռնի տեխնոլոգիական ոլորտի հայ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ` օգտագործելով ընկերության նորագույն տեխնոլոգիաներն ու փորձը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը ոլորտում: «ՏՏ ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում ընդունվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթը, որի շրջանակում 2015 թվականից ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ»,- ելույթում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ գործադիրը մեծապես խրախուսում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության սկզբունքով տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը։ Դա էապես նպաստում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և կարողությունների հզորացմանը: Microsoft ընկերության աջակցությամբ Հայաստանում հիմնված Microsoft ինովացիոն կենտրոնը, որը 2012 թվականին ճանաչվեց աշխարհի 4 լավագույն ինովացիոն կենտրոնից մեկը, ապահովում է գիտելիքների սահուն փոխանցում՝ ուսումնական դասընթացների, գործնական սեմինարների իրականացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին նյութատեխնիկական աջակցության տրամադրման միջոցով: Microsoft-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախագահ Դոն Գրանթամը նշել է, որ հպարտանում է ՀՀ-ի և ընկերության բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են Հայաստանում տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման նոր ցուցանիշների արձանագրմանը։ «Վստահ եմ, որ Հայաստանը խոստումնալից ապագա ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Այս ներդրումների արդյունքում խոստումնալից գործընկերության ենք հասել ՀՀ կառավարության հետ ի շահ Հայաստանի ժողովրդի, քանզի միջազգային խոշոր ընկերություններից առաջիններից ենք, որ հավատալով օժանդակել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և ներուժի իրացմանը, ինչը տաղանդավոր ճարտարագետներին և ձեռներեցներին ավելիին հասնելու հնարավորություններ է ընձեռում»,- ասել է Գրանթամը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |