«Ոչ թալանին». Քաղաքացիները երթով ու ցույցով բողոքեցին էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ27 մայիսի 2015 - 23:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Երևանի Ազատության հրապարակում էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման դեմ բազմահազար ցույց էր: Բողոքի ակցիան կազմակերպվել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը, դրան միացել էին նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ու նախաձեռնությունների անդամները և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Ցույցը վարող նախաձեռնության ակտիվիստները պահանջեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից չբավարարել ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայցը և գործուն քայլեր ձեռնարկել սակագինը հօգուտ նվազման վերանայելու ուղղությամբ: Ելույթ ունեցողները հատկապես շեշտում էին, որ սպառողները ստիպված են լինելու վճարել վատ մենեջմենթի հետևանքների ու Հայաստանի էլեկտրական ցանցերի վարձակալած ճոխ մեքենաների ու բնակարանների համար: Ազատության հրապարակում կարճատև հավաք անցկացնելուց հետո մի քանի հազար մարդ երթով շարժվեց Երևանի կենտրոնական փողոցներով: Մասնակիցներն անցան Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով և Մաշտոցի պողոտայով: Հասնելով Հանրապետության հրապարակ՝ երթը մի պահ ընդհատվեց, երբ մի քանի տասնյակ մարդիկ փորձեցին նստացույց կազմակերպել հրապարակի կենտրոնում: Կարճ ժամանակ անց, սակայն, երթը շարունակվեց առանց որևէ լուրջ խոչընդոտների ու միջադեպերի:
Նույն օրը բողոքի ակցիաներ անցկացվեցին նաև Հայաստանի այլ մարզերում: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հաջորդ ցույցը կայանալու է հունիսի 19-ին: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու էներգետիկայի ոլորտի մի շարք այլ ընկերություններ դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է թանկացնել մինչև համապատասխանաբար 58.93 դրամի և 48.93 դրամ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |