Նախարար. Չեմ կարծում, թե էլէներգիայի սակագինը կբարձրանա 17 դրամով28 մայիսի 2015 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, թե էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 17 դրամով: Այդ մասին նա ասել է մայիսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որպես ոլորտին քաջատեղյակ պաշտոնյա արդյոք իրատեսական է համարում 17 դրամով սակագնի վերանայման հայտը։ «Չեմ կարծում, որ 17 դրամով կթանկանա։ Հոսանքի սակագնի բարձրացումը հաճելի չէ ոչ մեկին, բայց բոլոր դեպքերում և դրանով զբաղվելը ոչ մեկի համար ցանկալի աշխատանք չէ»,– ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Երվանդ Զախարյանը նշել է, թե հասկանում է բոլոր քաղաքացիներին ու ցուցարարներին, որոնք դժգոհում են: Սակայն հարցին, թե կողմ է արդյոք հոսանքի սակագնի վերաբերյալ խորհրդարանական լսումներին, ասել, որ իր կարծիքը կարևոր չէ ու կրկնել. «Ինձ համար էլ ցանկալի չէ նման իրավիճակը»: Մայիսի 27-ին Ազատության հրապարակում բազմահազար ցույց էր: Բողոքի ակցիան կազմակերպվել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը, դրան միացել էին նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ու նախաձեռնությունների անդամները և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Բողոքողները պահանջում էին հանձնաժողովից չբավարարել ՀԷՑ-ի հայցը: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հաջորդ ցույցը կայանալու է հունիսի 19-ին: Պատասխանելով հարցին, թե արդյոք նորմալ է համարում, որ ՀԷՑ-ի շքեղ «Լեքսուսների» և գնված հողատարածների գինը ներառվի հոսանքի սակագնի մեջ, ասել է, որ դրանք չեն ներառվի սակագնում, ապա ավելացրել, որ մամուլում եղած բոլոր հրապարակումներն անհետևանք չեն մնա: ՀԷՑ-ի ծախսերի նկարագրությունում վերջերս հասարակության ուշադրությանն արժանացավ նախորդ տարիներին թանկարժեք մեքենաներ վարձակալելու փաստը: 2015-2016 թթ. ընթացքում, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտի, ընկերությունը պատրաստվում է շարունակել մեքենաների վարձակալության ավանդույթը՝ այդ նպատակով ավելի քան 103 մլն դրամ ծախսելով: Բացի այդ գումարից, Էլցանցերը զգալի ծախսեր են անում ծառայողական բեռնատար և մարդատար մեքենաների ավտոպարկի պահպանման համար: «Այն, ինչ եղել էր մամուլում, հավանաբար, հանձնաժողովը դա էլ է ուսումնասիրում: Բայց, քանի որ այս ծախսերը կատարվում են ընկերությունների շահույթների հաշվին, չեմ կարծում, որ այդ ուսումնասիրությունը հանձնաժողովը կթողնի անհետևանք »,- նշել է նախարարը: Ըստ Երվանդ Զախարյանի` հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքները կհրապարակի մոտ մեկ շաբաթից: «Կառավարությունն ունի հաստատված նորմ և չափ` ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար և, եթե անգամ նախատեսում է, հանձնաժողովը ղեկավարվում է կառավարության հաստատված նորմերով, և դրանից դուրս ընկերությունները գնումները կատարումն են իրենց միջոցներով»,- պարզաբանել է նախարարը: ՀԷՑ-ի լուծարման վերաբերյալ Երվանդ Զախարյանն ասել է, որ նման տարբերակ իրեն հայտնի չէ, տեղյակ է միայն, որ կան տարբեր խոսակցություններ վաճառքի հետ կապված: ՀԷՑ-ը դիմել է ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է դարձնել համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ: Իր հերթին, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Օրինաց երկիրը» դեմ է էլէներգիայի սակագնի «չհիմնավորված բարձրացմանն» ու պայքարելու է դա թույլ չտալու համար: «Այս ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում հերթական անգամ էլեկտրաէներգիայի թանկացումը անդառնալի ու աղետալի հետևանքներ է ունենալու առանց այն էլ կաթվածահար եղած տնտեսության և իր գոյությունը մի կերպ պահող հարյուր հազարավոր մեր հայրենակիցների վրա, որոնց ուսերին ավելանում են վարկեր ու վարկեր»,- նշել է նա: Կարդացեք նաև՝ Որքան գումար է ՀԷՑ-ը ծախսելու ավտոպարկի բենզինի, գազի ու պահեստամասերի վրա Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |