21 սեպտեմբերի 2006 - 20:08 AMT
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Վ. Օսկանյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցույամբ
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին շնորհավորել է Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: «Արտգործնախարարության եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի անկախության 15-րդ տարեդարձի առթիվ: Անցած տարիների ընթացքում հայ ժողովուրդը հաղթահարել է բոլոր դժվարությունները, դրել է երկու հայկական պետությունների հիմքերը, հարստացրել է իր երկիրը: Մեր նպատակն է ամրապնդել անկախության ձեռքբերումները»,- նշվում է Գ. Պետրոսյանի ուղերձում: Բարձր գնահատելով Հայաստանի եւ ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունների համագործակցությունը` Գեորոգի Պետրոսյանը հույս է հայտնել, որ հետագայում եւս երկու երկրների ԱԳՆ-ների համատեղ ջանքերը ավելի արդյունավետ կդարձնեն դիմակայումը մարտահրավերներին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: