22 սեպտեմբերի 2006 - 14:47 AMT
Թրքալեզու պետությունները մտադի՞ր են միավորվել Հայաստանի դեմ
Այսօր Անթալիայում իր աշխատանքն ավարտած թրքալեզու պետությունների տասներորդ համագումարի վերջին օրը որոշում է ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ բոլոր թրքալեզու պետությունների դիրքորոշումը ղարաբաղյան հարցում միասնական է` Հայաստանը «առանց որեւէ նախապայմանի պետք է լքի գրավյալ ադրբեջանական տարածքները»: «Թրքալեզու պետություններն առավելագույն ջանք կգործադրեն մեկ միլիոն ադրբեջանցիներին իրենց տները վերադարձնելու համար»,-ասվում է փաստաթղթում: Այնտեղ նշվում է նաեւ, որ «եթե Հայաստանը չազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները, ողջ թրքալեզու աշխարհը կմիավորի իր ջանքերն այդ ուղղությամբ»: