22 սեպտեմբերի 2006 - 15:05 AMT
Եթե Իրանը հարձակման ենթարկվի, ապա կպատասխանի «կայծակնային հարվածով»
Իրանը կպատասխանի «կայծակնային հարվածով» այն դեպքում, եթե հարձակման թիրախ դառնա: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Փարվիզ Դավուդին Թեհրանում «Սրբազան պաշտպանությանը» նվիրված հանդիսավոր շքերթի բացման ժամանակ: Պաշտոնապես Իրանում այդպես են կոչում 1980-88թթ. Իրաքի հետ պատերազմը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Մենք խաղաղության կողմնակից ենք, սակայն զգուշացնում ենք էքսպանսիոնիստներին, որ նրանք չպետք է մտածեն Իրանի դեմ ագրեսիայի մասին, քանի որ մենք կարող ենք պաշտպանել մեր հայրենիքն ու իսլամը»,-ընդգծել է Դավուդին: «Մեր առյուծները (Իրանի զինված ուժերը) այնքան հզոր են, որ ի վիճակի են կայծակնային հարված հասցնել հակառակորդին եւ ոչնչացնել նրան»,-հավելել է նա: