2016-ի հունվարից 30.000 չաշխատող մայր հղիության նպաստ կստանա

2016-ի հունվարից 30.000 չաշխատող մայր հղիության նպաստ կստանա

PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվարի 1-ից 30.000 չաշխատող մայր կստանա հղիության ու երեխայի ծննդաբերության նպաստ, ԱԺ-ում հայտարարել է սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը: Նախատեսվող նպաստի չափը 2016 թվականին միջինում կազմելու է 275.000 դրամ, գրում է «Այսօր»-ը:

Ավելի վաղ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտարարել էր, որ այդ նպատակով բյուջեից անհրաժեշտ կլինի 11 մլրդ դրամ: Նախքան որոշման ընդունվելը, 140 օրվա նպաստ էին ստանում միայն աշխատող մայրերը:

2014 թվականին սեպտեմբերի 25-ի նիստում Կառավարությունը հավանություն էր տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (2 տարվա փոխարեն), ինչպես նաև կրճատել հղիության և ծննդաբերության նպաստի չափը, դրա փոխարեն նպաստ տրամադրել չաշխատող մայրերին:

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը 2014 թվականի խնդրահարույց կետեր պարունակող բարդ նախաձեռնություններից մեկն էր: Քաղաքացիների բարձրացրած աղմուկից ու ցույցերից հետո Կառավարությունը զիջումների գնաց. «Հանրապետական» խմբակցությունը նոյեմբերի 4-ի փակ նիստից հետո, որին մասնակցել է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որոշել են այս հարցում փոխել նախնական մոտեցումը և Կառավարության հետ մշակել նոր օրինագիծ՝ կատարելով աշխատող կանանց վճարումները 100%-ով: Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ն ձայների 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի լրամշակված տարբերակն ու կից ներկայացված օրենքների փաթեթը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---