ՀՀ-ում ծխում է մեծահասակների մոտ 1/3-ը. Տղաները սկսում են ծխել 13-15 տարեկանից29 մայիսի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Երկրում կանոնավոր ծխող է մեծահասակ բնակչության գրեթե 1/3-ը, որի ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Այդ մասին հայտարարել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ նշելով, որ մայիսի 31-ին Հայաստանում 15-րդ անգամ կանցկացվի «Առանց ծխախոտի» օրը: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 15 տարեկանից և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը կազմել է տղամարդկանց շրջանում՝ 50, իսկ կանանց շրջանում` 3%»,- ասել է Բազարչյանը: Նրա խոսքով՝ կանանց ծխելու տարածվածության ցուցանիշները զգալի տարբերվում են Երևանում և մարզերում: Երևանում ծխող կանայք ավելի շատ են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ծխում են հիմնականում աշխատանքով ապահովված կանայք, որոնք կարող են իրենց թույլ տալ ծխախոտ գնել: Դեռահասների վերաբերյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են 13-15 տարեկանում: Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ այսօր իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ ծխողների քանակը նվազեցնելու համար: Ըստ Բազարչյանի՝ դրանցից մեկը գնային քաղաքականությունն է, որի բարձացումը ծխողների մի մասին կստիպի հրաժարվել ծխախոտից: «Այլ երկրների համեմատությամբ՝ այսօր Հայաստանում ծխախոտի մեկ տուփի գինը համեմատաբար էժան է: Մեր երկրում ծխող տղամարդն օրական սպառում է միջինում 15-17 գլանակ, իսկ կանայք՝ ավելի քիչ են ծխում: Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում տարեկան սպառվում է 5 մլրդ ծխախոտ», - ասել է Բազարչյանը: Ըստ Ադիբեկյանի՝ ծխելու դեմ պայքարի համար միայն ծխախոտի գնի բարձրացումը խնդիր չի լուծում, եթե զուգահեռ այլ միջոցներ չձեռնարկվեն, գրում է Panorama.am-ը: Սոցիոլոգը նշել է՝ Հայաստանում ծխողների թիվը վերջին տարիներին նվազել է: Խորհրդային տարիներին մեր երկրում ծխում էր հասուն տղամարդկանց 74%-ը, ընդ որում՝ օրական 10-15 ծխախոտ: Այժմ այդ թիվը նվազել է՝ հասնելով 10-ից պակաս ծխախոտի: Ներկայումս Հայաստանում ծխում է տղամարդկանց մոտ 50%-ը: Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների՝ յուրաքանչյուր տարի աշխարհում ծխախոտի պատճառով մահանում է 6 մլն մարդ, որից 5 մլն-ը՝ ակտիվ, 1 մլն-ը՝ պասիվ ծխողներն են: Հայաստանում 2005 թվականին ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը: Նույն տարվա ընթացքում Հայաստանը միացել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |