22 սեպտեմբերի 2006 - 18:49 AMT
ՌԴ ԱԳՆ. Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացասաբար կանդրադառնա իրադրության վրա Կովկասում
ՆԱՏՕ-ի ցանկացած ընդլայնում իր հետ բերում է էական փոփոխություններ անվտանգության բնագավառում: Սակայն Վրաստանի դեպքը յուրահատուկ բնույթ ունի` Ռուսաստանի հետ աշխարհագրական մերձության եւ կովկասյան խնդիրների ակնառու բարդության համատեքստում: Վրաստանի անդամակցությունը ներկայիս ՆԱՏՕ-ին, եթե այդ ծրագիրն իրականանա, լրջորեն կառնչվի Ռուսաստանի քաղաքական, ռազմական եւ տնտեսակսան շահերին, եւ բացասաբար կազդի կովկասյան նուրբ իրադրության վրա: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործոց նախարարության հայտարարության մեջ Վրաստանի հետ «ինտենսիվ երկխոսություն» սկսելու ՆԱՏՕ-ի խորհրդի որոշման կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՌԴ ԱԳՆ կարծիքով, ըստ էության, դա նշանակում է Վրաստանին որակական նոր կարգավիճակ տրամադրել ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: «Հայտնի է, որ Թբիլիսին այդ դաշինքի հետ համգործակցության նոր ձեւաչափը դիտարկում է` որպես մեծ քայլ Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ: Մեր բացասական վերաբերմունքը դրա նկատմամբ հայտնի է: Նոր ռիսկերի եւ անվտանգության սպառնալիքների բնույթը պահանջում է միջազգային համագործակցության այլ սխեմաներ, քան «սառը պատերազմի» տարիներին ստեղծված ռազմա-քաղաքական միությունների ընդլայնումն է»,- ընդգծվում է փաստաթղթում:

Միեւնույն ժամանակ, ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունը նշում է, որ նախորդ ընդլայնումների փորձը վկայում է, որ, հաճախակի, դաշինք մտնող նոր երկրները փորձում են լուծել իրենց երկկողմանի խնդիրները Ռուսաստանի հետ` ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում: «Վրաստանի դեպքում, կարելի է սպասել արդեն եղած խնդիների առավել սրում, դրանց կարգավորման շանսերի նվազում: Այս ամենը մենք բացատրել ենք պաշտոնական Թբիլիսիին, սակայն Ռուսաստանի շահերին հակառակ գործելու ցանկությունը, հաշվի առնելով ամեն ինչ, չի փոխվում: Լրիվ կանխատեսելի է, որ Վրաստանի ինտեգրումը դաշինք առավել կվատացնի դաշիքնի ընկալումը ռուսասկան հանրության կողմից: Թբիլիսիում չեն թաքցնում, որ առաջին հերթին կցանկանային իրենց խնդիները Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ դնել Բրյուսելի ուսերին: Այդ դեպքում շատերի համար Ռուսաստանում դաշինքն անխուսափելիորեն ասոցացվելու է ներկայիս վրացկան ղեկավարության` հակառուսական ուղղվածություն ունեցող գործողությունների հետ:

Վրաստանին ինտենիսվ երկխոսության տրամադրումը մեզ համար անսպասելի չէր: Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի որոշումը այդ հարցով, վերջին հաշվով, չի ենթարկվի Թբիլիսիին` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման միջազգային ընդունված բանակցային գործընթացերի ձեւաչափերի փոփոխման հարցում: Սպասում ենք, որ վրացական ղեկավարությունում դաշինքի տվյալ քայլը չի գնահատվի` որպես նրա հակառուսասկան հայտարարությունների խրախուսանք»,- ընդգծվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: