22 սեպտեմբերի 2006 - 19:35 AMT
Մեծ Բրիտանիայի հոգեւոր առաջնորդները դեմ են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին
Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Վեսթմինսթըրի արքեպիսկոպոս, կարդինալ Կորմակ Մըրֆի Օ'Քոննորը հայտարարել է, թե Թուրքիան, որպես գերազանցապաես մահմեդականներով բնակեցված երկիր, չի կարող դառնալ ԵՄ անդամ: Կարդինալն այս հարցով դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերին, որը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր կողմնակիցն է: «Դա կարող է լինել այլ տեսակետ, սակայն մշակույթների միախառնումը հազիվ թե կարելի է լավ գաղափար համարել»,-ասել է կարդինալ Օ'Քոննորը: Նա նաեւ տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է 70 տոկոսով քրիստոնյաներից կազմված մայրցամաքն ընդունել մահմեդական մի երկրի որպես լիիրավ անդամ: Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցությունների սառեցման օգտին հանդես է գալիս նաեւ Անգլիկական եկեղեցու առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջորջ Քերին: «Ես կարծում եմ, որ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ: Դա վերաբերում է խոսքի ազատությանը, քանի որ բոլոր այն գրողները, որոնք դեմ են խոսում երկրին կամ լքել են Թուրքիան, կամ էլ բանտերում են գտնվում»,-ընդգծել է նա, հաղորդում է AP գործակալությունը: