1 հունիսի 2015 - 14:36 AMT
ՀՀ տնտեսությունը 4 ամսում. Առևտուրը, ներմուծումն ու արտահանումը նվազում են, արտադրությունն` աճում

Տնտեսական ակտիվության աճը Հայաստանում 2015 թ. հունվար-ապրիլին կազմել է 2,7 տոկոս 2014-ի հունվար-ապրիլի համեմատ: Այս մասին ասվում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

Արտադրության ծավալը 4 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ աճել է 4.2 %` կազմելով մոտ 393,105 մլրդ դրամ, գյուղմթերքի ծավալը` 7 %` մինչև 132.9 մլրդ դրամ, ծառայությունների ծավալը` 3,1 % մինչև 342 մլրդ դրամ: Առևտրի ծավալը նվազել է 7,6 %` մինչև 607.8 մլրդ դրամ: Շինարարության ոլորտում գրանցվում է 1,8 % աճ` մինչև 66,2 մլրդ դրամ:

Արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 1.29 մլրդ դոլար: Հայաստանն արտահանել է 376.4 մլն դոլարի (անկումը 1,9%) ապրանք և ծառայություն, ներկրել է գրեթե 881.7 մլն դոլարի ապրանք (աճը` 4,6%): Ըստ նախնական տվյալների, արտահանումը Հայաստանից ԵՄ երկրներ նվազել է 6.9%-ով` կրճատվելով մինչև 144.4 մլն դոլար, ներմուծումը նվազել է գրեթե 35 % , մինչև 229.5 մլն դոլար: Իրան արտահանման և ներմուծման ծավալները նվազել են 40% և 8% համապատասխանաբար, արտահանումը Չինաստան, հակառակը, աճել է 25%`- մինչև 51 մլն դոլար, ներկրումը Չինաստանից կրճատվել է մոտ 23.5%-ով:

Ընդհանուր առմամբ բացասական առևտրային սալդոն, ըստ հրապարակված տվյալների, հասնում է մոտ 642 միլիոն դոլարի: Անհրաժեշտ է, սակայն, հաշվի առնել, որ արտաքին առևտրի շրջանառության վերաբերյալ տվյալները լիարժեք չեն, քանի որ հաշվի չեն առնված տատանումները ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրում, այդ թվում, Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերներից մեկի` Ռուսաստանի հետ: