Երկոտանի ռոբոտը սովորել է մարդու պես շարժել իրերը (վիդեո)

Երկոտանի ռոբոտը սովորել է մարդու պես շարժել իրերը

PanARMENIAN.Net - Ծրագրային ուսուցման և նեյրոնային ցանցերի կիրառումը թույլ է տալիս սարքին ոչ միայն հետևել արդեն իր մեջ ներդրված ալգորիթմին, այլ վերլուծել իրավիճակն ու գտնել առավել օպտիմալ լուծումները:

Տոկիոյի համալսարանի գիտնականները սովորեցրել են երկոտանի ռոբոտին ծանր առարկաներ շարժել, օգտագործելով դրա համար սեփական քաշը` այլ կերպ ասած ռոբոտը սովորել է հրել բեռը այնպես, ինչպես մարդիկ են դա անում: HRP-2 ռոբոտը սկզբից փորձում է ուղղակի հրել բեռը ձեռքերով: Եթե չի հաջողվում, սարքը սկսում է առավել արդյունավետ միջոցներ փնտրել` ուսով է հրում կամ ամբողջ մեջքով` ոտքերով հենվելով գետնին:

Շարժման ժամանակ ռոբոտը պահպանում է հավասարակշռությունն ու հաշվի է առնում, թե որքան է տեղաշարժվել բեռն ու թեքվել մարմինը: Դրանից կախված HRP-2-ն անում է փոքր կամ մեծ քայլեր և փոխում է իրանի դիրքը հենվելիս: Հետազոտության հեղինակները մտադիր են հետագայում ևս աշխատել ռոբոտին սեփական քաշից օգտվել սովորեցնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---