2016-ին կգործարկվի օվկիանոսի ջրերի մաքրման աշխարհում առաջին համակարգը

2016-ին կգործարկվի օվկիանոսի ջրերի մաքրման աշխարհում առաջին համակարգը

PanARMENIAN.Net - Ամեն տարի համաշխարհային օվկիանոսի ջրերն աղտոտվում են մոտ 8 մլն տոննա լողացող աղբով: Այն հսկայական վնաս է հասցնում ջրի ֆլորային և ֆաունային` համեմատաբար խոշոր կենդանիները հայտնվում են լողացող աղբի ծուղակում և կուլ են տալիս պլաստմասսայի մասնկիներ և սատկում: Ամեն տարվա հետ իրավիճակը վատթարանում է:

Սակայն 20-ամա ուսանող Բոյան Սլեթն ու նրա թիմը գտան հարցի լուծումը ջրի մակերեսին հատուկ փչովի համակարգեր տեղադրելով: Սարքն օգտագործում է ծովի հոսանքները սեփական պասիվ աշխատանքն ապահովելու համար: Ոչ մի բանով չխանգարելով ծովի բնակիչներին, որոնք հանգիստ անցնում են համակարգի տակով, փչովի ճոպաններն արգելակում են թեթև աղբը, որը կուտակվում է ջրի մակերեսին:

Հեղինակները վստահ են, որ ցանցերի կիրառմամբ նավակներով նմանատիպ աշխատանքը մոտ 70 հազար տարի կպահանջեր: Իսկ ստեղծված համակարգը կարող է ընդամենը 10 տարում մաքրել ամբողջ Համաշխարհային օվկիանոսը: Արդեն 2016-ին թիմը մտադիր է 2000-մետրանոց ագրեգատ ջուրն իջեցնել Ցուսիմա կղզու ափերի մոտ` Ճապոնիայի և Հարավային Կորեայի միջև: Այս վայրը աշխարհում ամենաաղտոտվածներից է համարվում: 5 տարում նախատեսվում է մի շարք փորձնական գործարկումներ իրականացնել, որից հետո կսկսի աշխատել 100 կմ երկարությամբ համակարգը, որը կվերացնի Խաղաղ օվկիանոսի աղբի կեսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---