Ստամբուլում 12 ուղևորի իջեցրել են ինքնաթիռից ԻՊ մասին խոսակցությունների համար

Ստամբուլում 12 ուղևորի իջեցրել են ինքնաթիռից ԻՊ մասին խոսակցությունների համար

PanARMENIAN.Net - Ստամբուլում 12 ուղևորի իջեցրել են թուրքական Հաթայ մեկնող ինքնաթիռից «Իսլամական պետության» մասին խոսակցությունների համար, հայտնում է Channel News Asia-ն: Նրանցից 10 ինդոնեզացիներ են եղել, 2-ը` սիրիացի: Ըստ ոստիկանության տվյալների, ուղևորներից մեկը լսել է, ինչպես են ինդոնեզացիներն արաբերեն խոսում ջիհադի և ԻՊ մասին: Զգոն ուղևորն իր մտավախությունները կիսել է անձնակազմի հետ, որոնք էլ իրենց հերթին իրավապահներին են կանչել:

Ինդոնեզիայի ԱԳ փոխնախարար Աբդուրահման Մոհամմադ Ֆաքիրը հայտարարել է, որ իր համաքաղաքացիներին ոչ թե ձերբակալել են, այլ հարցաքննել: Պարզվել է, որ կասկածելի ուղևորները սիրիացիներին օգնող հումանիտար ինդոնեզական կազմակերպության անդամներ են:

Ըստ պարբերականի, այդ 12 մարդը Թուրքիա է ժամանել հանդիպելու տեղի «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հիմնադրամ» ՈԿԿ-ին: Բացի այդ, ակտիվիստները մտադիր էին հումանիտար բեռ փոխանցել սիրիացի փախստականներին Հաթայում, հայտնում է Lenta.ru-n:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական պետության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---