25 սեպտեմբերի 2006 - 18:20 AMT
Ուսամա բեն Լադենը ոչ մահացած է եւ ոչ էլ հիվանդ
«Ալ-Քաեդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենը ոչ մահացած է, ոչ էլ` հիվանդ: Այդ մասին հայտարարել է սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին: «Որքան ես գիտեմ, բեն Լադենը մահացած չէ, եւ դա ճիշտ է: Մենք տեղեկատվություն չունենք ոչ այն մասին, որ բեն Լադենը առողջական խնդիրներ ունի, ոչ էլ նրա մահվան մասին»,- ասել է նախարարը «Մեծ ժյուրի» հեռուստահաղորդման եթերում:

Օրերս ֆրանսիական L'Est Republicain թերթը, հղում կատարելով Ֆրանսիայի հատուկ ծառայություններում առկա աղբյուրին, հայտնել էր, որ Պակիստանի տարածքում տիֆից մահացել է «Ալ-Քաեդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը: Այդ տեղկատվությունն արդեն հերքել են մի շարք արտասահմանյան կառավարություններ, ինչպես նաեւ «Թալիբան» ավղանական շարժումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: