«Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարները Մինսկում կամփոփեն Ռիգայի գագաթնաժողովը

«Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարները Մինսկում կամփոփեն Ռիգայի գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարները հունիսի վերջին կհավաքվեն Մինսկում՝ Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելու: Նմանատիպ բանակցություններն առաջինն են լինելու, տեղեկացրել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

«Ոչ պաշտոնական միջավայրում կամփոփվեն գագաթնաժողովի արդյունքները»,- մանրամասնել է նա՝ նշելով, որ մասնակիցները կփոխանակվեն տեսակետներով, թե ինչպես ապագայում զարգացնել նախաձեռնությունը:

Մայիսի 21-22-ը Ռիգայում «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթնաժողովը: Ակնկալվում էր, որ Ուկրաինայի հետ կստորագրվի առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի մասին համաձայնագիր, սակայն դա տեղի չունեցավ: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ մեղմացումն այս հարցում դեռևս անհնար է:

Մայիսի 22-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը նոր զեկույց կներկայացնի Ուկրաինայում և Վրաստանում առաջընթացի վերաբերյալ մոտավորապես մինչև դեկտեմբերի 15-ը: Լատվիայի վարչապետ Ստրաույուման հայտնեց, որ Եվրամիությունը կարող է անցնցել առանց վիզաների ռեժիմի Վրաստանի և Ուկրաինայի հետ 2016-ից ոչ շուտ, եթե զեկույցը դրական լինի:

Ավելի վաղ ԵԽ-ում Կիևի ներկայացուցիչ Կոնստանտին Ելիսեևը հայտարարել էր «Արևելյան գործընկերության» անդամներին տարանջատելու մասին՝ առաջարկելով առանձնացնել Ուկրաինան, Նոլդովան ու Վրաստանը (որոնք ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր էին ստորագրել) Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորութուն, այլ ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, որն արդեն վավերացվել է ԵՄ անդամների մեծամասնության կողմից: Մինչդեռ միաժամանակ Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամ պետություններ են, որին անդամակցում է նաև Ռուսատանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---