Tagesspiegel. Մերկելն ու Գաուկը հրաժարվել են մեկնել Բաքու՝ Եվրոպական խաղերին

Tagesspiegel. Մերկելն ու Գաուկը հրաժարվել են մեկնել Բաքու՝ Եվրոպական խաղերին

PanARMENIAN.Net - Գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը:

Այցելությունից հրաժարվելու պատճառը, ըստ հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզենի, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է, գրում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ իրավապաշտպանների վիճակի հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը քննադատել էր այդ երկրում հայտնի մասնագետների հետապնդումներն ու նրանց հանդեպ ճնշումներն ու կոչ արել իշխանություններին Եվրոպական խաղերին ընդառաջ անհապաղ ազատ արձակել նրանց:

Նա առանջնացրել էր Ինտիգամ Ալիևի ու Խադիջա Իսմայիլի գործերը, ինչպես նաև խոսել Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլիի, Էլնուր Մամեդովի, Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու և Ռասուլ Ջաֆարովի մասին:

Նրանք բոլորը «մեղավոր» են, որ բացահայտել են կորուպցիան, մարդու իրավունքների խախտումներն ու ընտրությունների կեղծումը:

Ֆորստի՝ Ադրբեջանի կառավարությանը դիմելը հավանության էին արժանացրել նաև Խաղաղ հավաքների ու ասոցիացիաների իրավունքի հարվցով հատուկ զեկուցողն ու Ինքնարտահայտվելու իրավունքի պաշտպանության հարցով հատուկ զեկուցողը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիկմետ Գաջիևն իր հերթին խիստ քննադատել է Միշել Ֆորստի հայտարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ սերտ կապի մեջ է եղել ՄԱԿ-ում մարդու իրավունքների կոմիսարիատի հետ: Նրա խոսքով, այդ ելույթները Եվրոպական խաղերի շեմին Ադրբեջանի դեմ արշավների շարքից են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---